ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել Փարիզի կլիմայական համաձայնագրից

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել Փարիզի կլիմայական համաձայնագրից՝ ամրապնդելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային ջանքերից հրաժարումը: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարության տվյալներով՝ դուրս գալն ուժի մեջ է մտել երեքշաբթի՝ հունվարի 27-ին՝ ուղիղ մեկ տարի անց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները ծանուցում էր ներկայացրել ՄԱԿ-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թրամփը համաձայնագրից դուրս գալու մասին գործադիր հրամանագիր էր ստորագրել իր երդմնակալության օրը՝ 2025 թվականի հունվարին:

Փարիզի համաձայնագիրը նպատակ ունի զսպել գլոբալ տաքացումը և կանխել կլիմայի փոփոխության ամենաավերիչ հետևանքները: Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը նշանակում է, որ երկիրն այլևս իրեն պարտավորված չի համարում ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու հարցում։ Ամերիկյան պատվիրակությունը նաև կդադարի մասնակցել միջազգային կլիմայական համաժողովներին։ Ավելին, ԱՄՆ-ի դուրս գալը կհանգեցնի կլիմայի փոփոխությանը հարմարվելու և գլոբալ տաքացման հետևանքներից պաշտպանվելու՝ ամենաաղքատ երկրներին օգնելու ծրագրերի ֆինանսավորման զգալի կրճատման։

ԱՄՆ-ն Չինաստանից հետո աշխարհում ջերմոցային գազերի երկրորդ խոշորագույն արտանետողն է։ ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ եթե ներկայիս գլոբալ կլիմայական քաղաքականությունը շարունակվի, դարի վերջին միջին գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա մոտավորապես 2,8 աստիճան Ցելսիուսով նախարդյունաբերական մակարդակից։ Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը կբարձրացնի այս ցուցանիշը մոտավորապես 0,1 աստիճան Ցելսիուսով։

Greenpeace Deutschland-ի ղեկավար Մարտին Կայզերը նշել է, որ Թրամփի որոշումը միջազգային իրավական կարգի «աշխարհաքաղաքական հրկիզում» է և ծառայում է նավթի և գազի արդյունաբերության շահերին։ Նա ասել է, որ Եվրոպան չպետք է հուսահատվի, այլ պետք է նոր դաշինքներ ստեղծի՝ իր կլիմայական քաղաքականությունը շարունակելու համար։ Կլիմայի պաշտպանության կուրսից հրաժարվելը, նրա խոսքով, կլինի «բացարձակապես սխալ արձագանք» և «կապիտուլյացիա Թրամփի առջև»։

Միացյալ Նահանգները Փարիզի համաձայնագրից դուրս է գալիս երկրորդ անգամ, երկուսն էլ՝ Թրամփի օրոք։ Նրա առաջին ժամկետի ընթացքում Միացյալ Նահանգները նույնպես դուրս եկավ համաձայնագրից, բայց կրկին միացավ դրան Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

Այս տարվա սկզբին Թրամփի վարչակազմը հայտարարել էր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայից դուրս գալու և Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովին մասնակցությունը դադարեցնելու մտադրության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի