Վենսի այցը փայլուն շանս է գերիների խնդիրը մեկընդմիշտ լուծելու․ Ալիևի գլխացավանքը պետք է այն դառնա․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 15:31
Պապոյանը վարդ արտադրողների հետ քննարկել է արտահանման և լոգիստիկ հարցերը
10.09.2026 | 15:21
Սև ծովում բեռնանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել
10.09.2026 | 15:10
Սոչիում ուկրաինական անօդաչու մոտորանավակների հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի
10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 14:56
Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե
10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
10.09.2026 | 14:21
40 կրպակ քանդել ենք. ինքնակամ շինություններ են. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 14:12
6 տարեկանից մատնադրոշմ, տվյալների անժամկետ պահպանում․ կառավարությունը սահմանում է անձի կենսաչափական տվյալների մշակման նոր կանոնները
10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
Բոլորը

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումներին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի` Հայաստան և Ադրբեջան սպասվող այցին։

Մեկնաբանելով Ալիևի՝ Դավոսում հնչեցրած հայտարարությունները, թե 30-ամյա պատերազմին վերջ է տրվել, Հայրապետյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի խոսույթը միշտ տարբերվել է ներքին և արտաքին լսարանների համար։

«Թվում է, թե միգուցե ինչ-որ բան է փոխվել խոսույթներում, բայց իրականության մեջ ոչինչ չի փոխվել․․․ Ալիևը երբեք չի գնացել որևէ միջազգային հարթակում ու ասել, որ պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այսինքն՝ արտաքին դերակատարների հետ կապված իր խոսույթները մշտապես տարբերվել են ներքին լսարանին հղվող ուղերձներից»,- ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ իրականությունը ձևավորվել է ներքին լսարանին ուղղված ատելության քարոզի և ռազմական սպառնալիքների հիման վրա։ Հայրապետյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի շրջանառումը տարածքային պահանջ է ՀՀ նկատմամբ, որը չի դադարել։

«Ինքը [Ալիևը] ուղղակի հասկացավ, որ չի կարող հակադրվել Արևմուտքին, և Թրամփը, իրոք, հզոր գործոն է աշխարհում, պետք է փորձել խաղալ ու մաքսիմալ արդյունք քաղել այդ ամենից»,- նշել է Հայրապետյանը՝ հավելելով, որ Ալիևի համար առաջնահերթը երկաթգիծն է։

Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի սպասվող այցին և «Թրամփի ուղու» կառուցմանը՝ փորձագետը կարծիք է հայտնել, որ դա փայլուն հնարավորություն է հայկական կողմի համար։

«Ես կարծում եմ՝ Վենսի այցը փայլուն հնարավորություն է՝ գերիների վերադարձի հարցը մեկընդմիշտ լուծելու»,- ասել է նա։

Տաթևիկ Հայրապետյանը կասկածի տակ է դրել իրական խաղաղության հնարավորությունը՝ նշելով, որ Հայաստանը ժամանակ է շահել։

«Հայաստանը շահել է երեք տարվա, պայմանական երեք տարվա time-out՝ պատուհան։ Այդ պատուհանի հետ աշխատելու ընթացքում դու կա՛մ կհասնես երկարատև իրապես խաղաղության հաստատմանը՝ կլինի դա դիվանագիտության, անվտանգային համակարգերի․․․ բանակի մոդեռնիզացիայի ճանապարհով, կա՛մ դու կարող ես այդ ամբողջ ընթացքում զբաղվել բան՝ «քահանա վերբովկա» անելով․․․ հետո բախվել դաժան իրականությանը՝ հնարավոր էսկալացիոն տեսքով»,- ասել է նա։

Փորձագետը եզրափակել է՝ շեշտելով, որ միջազգային իրավունքի կաթվածահար լինելու պայմաններում խնդիրները պետք է լուծվեն արագ և հստակ երաշխիքներով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Ռոբերտ Անանյան