Գյուղնախարարությունում քննարկվել են հնդկացորենի և հնդկաձավարի արտադրության ու իրացման հարցերը

Լուրեր

15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն  այսօր  հրավիրել էր խորհրդակցություն` Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի պատասխանատուների և շահառուների մասնակցությամբ հնդկացորենի արտադրության փորձնական ծրագրին առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Աշոտ Հարությունյանը և Արմեն Հարությունյանը:

 

«Մեր այսօրվա հանդիպման հիմնական նպատակն  է քննարկել փորձնական ծրագրի արդյունքները, հստակեցնել հանրապետությունում հնդկացորենի և հնդկաձավարի արտադրության  հարցերը, մասնավորապես իրացման փուլում առաջացող, որպեսզի նախարարությունը փորձի հնարավորինս աջակցել  դրանց լուծմանը»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Նախարարը կարևորել է հնդկացորենի արտադրության ընդլայնումը նաև ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից:

 

 Շահառուները նշել են, որ ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել նոր, ոչ ավանդական մշակաբույսի արտադրությամբ զբաղվել, հնդկացորենի մշակությունն առավել եկամտաբեր է, հնարավորություն է տալիս ցանքաշրջանառություն ապահովել, անվճար տրամադրվել  Է սերմացու, պարարտանյութ, կազմակերպվել են դասընթացներ:

 

 

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Բավրայում և Ծովագյուղում ստեղծված հնդկաձավարի արտադրությամբ զբաղվող գործարանների  գործունեությանն առնչվող հարցեր:  Հանդիպման մասնակիցները առաջարկել են քննարկել գործարանների գազաֆիկացման հարցը`  առավել բարձրորակ արտադրանք ստանալու նպատակով:  Բարձրացվել են նաև ներմուծվող հնդկացորենի գնի, մասնագետների համալրման և սարքավորումների տրամադրման հարցեր: Հանդիպման մասնակիցները մասնավորապես տեղեկացրել են, որ վերջին շրջանում զգալիորեն իջել է ներմուծվող հնդկացորենի գինը, մինչդեռ իրենց տվյալներով միջազգային շուկայում գնանկում չի նկատվում, ինչը խնդիր է առաջացնում տեղական արտադրողների համար իրացման հարցում:  

 

Ընդգծելով տեղական արտադրությանը խթանելու կարևորությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, նշել է, որ նախարարությունը կքննարկի զտիչ սարքավորման, ջեռուցման, փաթեթավորման և շուկայահանման հարցերում աջակցություն ցուցաբերելու հարցը միջազգային կառույցների հետ, ինչպես նաև կդիմի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական  հանձնաժողով` ուսումնասիրելու  շուկայում ներմուծողների կողմից հնարավոր չարաշահումների առկայությունը, որպեսզի տեղական արտադրողները գնային առումով մրցունակ լինեն և կարողանան շարունակել իրենց հետագա գործունեությունը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին