Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում ձեռք բերած տպավորիչ արդյունքների կապակցությամբ՝ դեսպանը գոհունակություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացների կապակցությամբ: Դեսպան Միկիսկան նշել է, որ չեխական կողմը շահագրգռված է Երևանում շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող մի շարք նախագծերով, ինչպիսիք են՝ «կանաչ» տրանսպորտը, թափոնների վերամշակումը և այլն: Նշելով, որ մայրաքաղաք Պրահան աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում հանրային տրանսպորտի կազմակերպման և կենցաղային թափոնների վերամշակման բնագավառներում, դեսպան Միկիսկան պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու քաղաքների համագործակցությանն այս ոլորտներում:

Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար և նշել, որ քաղաքը բաց է՝ քննարկելու գործարար համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ: Քաղաքապետն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք ներառում են նաև դատական համակարգի բարեփոխումը, էապես կնպաստեն Երևանում գործարար միջավայրի բարելավմանը:

Կողմերը հույս են հայտնել, որ երկու մայրաքաղաքների ղեկավարները հնարավորինս մոտ ապագայում կկարողանան փոխայցելություններ կատարել՝ խորացնելու երկու մայրաքաղաքների միջև բարեկամական կապերը: