ՌԴ-ում լրագրողի են դատում՝ Վրաստանի պատերազմի հետ կապված ռազմական «ֆեյքերի» գործով

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

«Դոժդ» հեռուստաընկերության լրագրող Վալերիա Կիչիգինայի դեմ քրեական գործ է հարուցվել՝ բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու համար, որի պատճառը մասամբ 2008 թվականի Վրաստանում պատերազմի մասին նրա գրառումն է, հաղորդում է Mediazona-ն։

Կիչիգինայի գործը քննվում է Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանում: Նիստի ժամանակ ընթերցվել է մեղադրական եզրակացությունը՝ մեջբերելով Կիչիգինայի սոցիալական ցանցերի երկու գրառումները: Դրանցից մեկը (Telegram ալիքում) պարունակում է լրագրող Դմիտրի Կոլեզևի՝ Բուչայում տեղի ունեցած սպանությունների մասին հոդվածի հղումը, գրում է Meduza-ն:

Ինստագրամում հրապարակվել է ևս մեկ գրառում, որտեղ Կիչիգինան տեղադրել է «Ռուսաստանի  դրոշների ներքո զինվորների և ռազմական տեխնիկայի լուսանկարների կոլաժ»՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Այսօր լրանում է Վրաստանում հնգօրյա պատերազմի մեկնարկի տարեդարձը։ Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ռուսական զորքերը ներխուժեցին երկիր և ռմբակոծեցին խաղաղ քաղաքները։ Արդեն 15 տարի է, ինչ Վրաստանի 20%-ը օկուպացված է Ռուսաստանի կողմից»։

«Դոժդ»-ի փոխանցմամբ՝ գործով քննչական միջոցառումները սկսվել են 2023 թվականի օգոստոսին, երբ Կիչիգինան գտնվում էր Ռուսաստանում: Նա լքել է երկիրը երկու շաբաթ անց, քրեական գործ է հարուցվել 2024 թվականի նոյեմբերին:

2025 թվականի հունվարին խուզարկվել է Կիչիգինայի ընտանիքի տունը Ռուսաստանում: Մարտին նա ձերբակալվել է հեռակա կարգով և ընդգրկվել հետախուզվողների, իսկ ավելի ուշ՝ ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում:

Կիչիգինան կարծում է, որ գործը հարուցվել է իր լրագրողական աշխատանքի և Բայմակում տեղի ունեցած բողոքի ցույցերի լուսաբանման պատճառով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի