UFC-ի նախագահն Արման Ծառուկյանին համեմատել է Ջոն Ջոնսի հետ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

UFC-ի նախագահ Դենա Ուայթը նշել է, թե ինչու թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն առայժմ չի ստանում չեմպիոնական մենամարտ անցկացնելու հնարավորությունը։

«Ծառուկյանը հնարավորություն ուներ, բայց նա բաց թողեց այն։ Այժմ նրան պետք է վերադարձնել չեմպիոնության հավակնորդի կարգավիճակը։ Ես ուզում եմ ունենալ մարտիկին վստահելու հնարավորություն, երբ նա ստանում է գոտու համար մենամարտելու շանս։ Ջոն Ջոնսի հետ էլ նույնն է։ Ինձ հարցնում են Սպիտակ տանը Ջոնսի մասնակցությամբ մենամարտի մասին, բայց կարո՞ղ եմ արդյոք վստահել Ջոնսին։

Այո, Ծառուկյանը հաղթեց Հուկերին, բայց նա քիչ էր մնում ձախողեր մենամարտը, երբ հայացքների մենամարտի ժամանակ գլխով հարվածեց Դենին։ Ոչ ոք չի կարող ասել, թե մենք Ծառուկյանին հնարավորություն չենք տվել իրեն դրսևորելու։ Նրա իրավիճակը չի կարելի համեմատել այն դեպքի հետ, երբ Բելալ Մուհամադը հաղթանակների շարքով էր գնում։ Նա արդարացիորեն հարցնում էր՝ քանի անգամ պետք է հաղթի, որ տիտղոսի համար մենամարտ ստանա։ Ծառուկյանի դեպքում ամեն ինչ այլ է։

Արմանը վերջերս է մենամարտել, և մենք որոշեցինք շեշտը դնել Գեյջի – Փիմբլեթ մենամարտի վրա։ Տեսնենք, թե հետո ինչ կլինի»,- Դենա Ուայթի խոսքը մեջբերում է Complex-ը։

Հիշեցնենք, որ 29-ամյա Ծառուկյանը UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով Դեն Հուկերին։ Հայ մարտիկը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Հունվարի 25-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 324 մրցաշարում UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտելու են ամերիկացի Ջասթին Գեյջին ու բրիտանացի Փեդի Փիմբլեթը։ Գործող չեմպիոն Իլյա Տոպուրիան ժամանակավորապես հրաժարվել է տիտղոսը պաշտպանելուց։