Մինեապոլիսում ներգաղթի աշխատակիցը կրակել է վենեսուելացի ներգաղթյալի ոտքին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինեապոլիսում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) աշխատակիցը կրակել է վենեսուելացի քաղաքացու ոտքին, հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը: Նշվում է, որ դաշնային գործակալը կրակել է «պաշտպանողական» նկատառումներով՝ այն բանից հետո, երբ Վենեսուելայից անօրինական միգրանտը դիմադրել է ձերբակալությանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դեմոկրատների կողմից վերահսկվող Մինեսոտա նահանգի քաղաքային պաշտոնյաները կոչ  են արել բնակիչներին պահպանել հանգստություն:

«Մենք հասկանում ենք, որ կա զայրույթ»,- ասվում է քաղաքային իշխանությունների հայտարարության մեջ:

Նրանք վերահաստատել են իրենց պահանջը, որ ICE-ի աշխատակիցներն անհապաղ լքեն Մինեապոլիսը և ամբողջ նահանգը։

Դեպքը տեղի է ունեցել մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Մինեապոլիսում ICE-ի գործակալը երեք անգամ կրակել և սպանել էր բազմազավակ մորը՝ Ռընե Նիկոլ Գուդին, երբ նա իր մեքենայում է եղել։ Դեպքը լայնածավալ բողոքի ցույցեր է առաջացրել ամբողջ երկրում, որոնց արդյունքում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ հենց Մինեապոլիսում: Դրանից հետո ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը քաղաք էր ուղարկել հարյուրավոր լրացուցիչ դաշնային ոստիկաններ՝ պնդելով, որ դեմոկրատ քաղաքական գործիչները, իբր, ցուցարարներին հրահրում են բռնության ներգաղթային ոստիկանության դեմ։

Մինեսոտա նահանգը դատական ​​հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ։ Նահանգային պաշտոնյաները պնդում են, որ ICE-ի կոշտ գործողությունները տարածաշրջանը դարձրել են «պակաս անվտանգ»։ Իլինոյսը, որտեղ նույնպես ակտիվացել են ICE-ի գործողությունները, նմանատիպ դատական ​​հայց է ներկայացրել դաշնային կառավարության դեմ։

Թրամփի վարչակազմը պնդում է, որ Գուդը «ներքին ահաբեկիչ» էր, և որ ոստիկանը գործել է ինքնապաշտպանության նպատակով, քանի որ, ենթադրաբար, փորձել է վրաերթի ենթարկել նրան: Տեղական իշխանությունները վիճարկում են սա՝ մատնանշելով տեսագրությունները, որոնք, նրանց խոսքով, ցույց են տալիս, որ կինը մեքենան շեղել է ICE-ի աշխատակցից և որևէ սպառնալիք չի ներկայացրել նրա համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի