Անի Ամիրաղյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը դուրս է եկել Անթալիայում ընթացող թենիսի ITF-ի W35 2-րդ մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Հիմնական փուլի առաջին շրջանում Ամիրաղյանը 6։0, 6։4 հաշվով հաղթել է թուրք Բահար Կիլիչին։ Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար հայ թենիսիստը կմրցի Իսպանիայի ներկայացուցիչ Մերիտշել Տեյշիդո Գարսիայի հետ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը որակավորման վերջին փուլում 4։6, 2։6 հաշվով պարտվել է ռուսաստանցի Մարիա Մասիանսկայային ու ավարտել ելույթը։