Իրանը վերաբացել է օդային տարածքը կարճատև փակումից հետո

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Իրանը վերաբացել է իր օդային տարածքը գրեթե հինգ ժամ տևած փակումից հետո՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, որոնք ավիաընկերություններին ստիպել էին չեղարկել, վերաուղղորդել կամ հետաձգել որոշ չվերթներ, գրում է France 24-ը։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ չորեքշաբթի ժամը 17:15-ին (22:15 GMT) Իրանը փակել է իր օդային տարածքը բոլոր չվերթների համար` բացառությամբ դեպի Իրան և Իրանից  կատարվող միջազգային չվերթների։

Flightradar24 ծառայության տվյալներով՝ ծանուցումը հեռացվել է արևելյան ժամանակով ժամը 22:00-ից (GMT) կարճ ժամանակ առաջ, որը ցույց է տվել, որ իրանական Mahan Air, Yazd Airways և AVA Airlines ավիաընկերությունների հինգ չվերթ առաջինների շարքում են, որոնք վերսկսել են թռիչքները երկրում։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյայի, հաղորդել էր, թե ԱՄՆ-ը կարող է հարձակվել Իրանի վրա 24 ժամվա ընթացքում: Սակայն դա տեղի չունեցավ:

Միևնույն ժամանակ, հունվարի 14-ին Միացյալ Նահանգները խորհուրդ էր տվել որոշ զինվորականների և աշխատակիցների  ժամանակավորապես լքել Կատարի «Ալ Ուդեյդ» ավիաբազան՝ Մերձավոր Արևելքում ամենակարևոր ամերիկյան ռազմական բազան, հաղորդել էին Reuters-ը, AFP-ն ու CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ամերիկացի պաշտոնյան AP-ին տված հարցազրույցում այս քայլն անվանել էր նախազգուշական միջոց։

Կատարում գտնվող ԱՄՆ ավիաբազայում մշտապես տեղակայված է շուրջ 10,000 զինվորական և քաղաքացիական անձնակազմ: Այն նաև ծառայում է որպես Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի հրամանատարական կենտրոն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի