ԱՄՆ-ը սառեցնում է 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը դադարեցնում է 75 երկրների համար վիզաների բոլոր մշակումները։ Գերատեսչության մի հուշագիր, որին ծանոթացել է Fox News-ը, հյուպատոսական պաշտոնյաներին հրահանգում է մերժել վիզաները գործող օրենսդրության համաձայն, մինչ նախարարությունը վերանայում է ստուգման ընթացակարգերը։ Այդ երկրների թվում են Սոմալին, Ռուսաստանը, Աֆղանստանը, Բրազիլիան, Իրանը, Իրաքը, Եգիպտոսը, Նիգերիան, Թաիլանդը, Եմենը և այլն։

Դադարը կսկսվի հունվարի 21-ին և կշարունակվի անորոշ ժամանակով, մինչև նախարարությունը վերանայի վիզաների մշակման գործընթացը։

Նշվում է, որ 2025 թվականի նոյեմբերին Պետքարտուղարությունը հեռագիր է ուղարկել աշխարհի տարբեր երկրների հյուպատոսական հիմնարկներին՝ հրահանգելով նրանց պահպանել ներգաղթի մասին օրենքի, այսպես կոչված, «հանրային բեռի» դրույթի համաձայն նոր, համապարփակ ստուգման կանոնները։

Ուղեցույցները հյուպատոսական պաշտոնյաներին հրահանգում են մերժել վիզաների տրամադրումը այն դիմորդներին, որոնք համարվում են պետական ​​նպաստներից կախված՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում՝ առողջական վիճակը, տարիքը, անգլերենի իմացությունը, ֆինանսական կարգավիճակը և նույնիսկ երկարատև բժշկական օգնության հնարավոր անհրաժեշտությունը։

«Պետքարտուղարությունը կօգտագործի իր երկարատև իրավասությունը՝ անհամապատասխան համարելու այն պոտենցիալ ներգաղթյալներին, որոնք կդառնան հանրային բեռ Միացյալ Նահանգների համար և կշահագործեն ամերիկացի ժողովրդի առատաձեռնությունը»,- հայտարարել է գերատեսչության խոսնակ Թոմի Փիգոթը։

Նա նշել է, որ այս 75 երկրներից ներգաղթը կդադարեցվի, մինչ Պետքարտուղարությունը վերանայի ներգաղթի գործընթացները՝ կանխելու համար այն օտարերկրյա քաղաքացիների մուտքը, ովքեր կարող են օգտվել սոցիալական նպաստներից և պետական ​աջակցությունից»։

Երկրների ցանկում են նաև Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև Վրաստանը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի