«Թրամփի ուղին» ավելի մեծ անվտանգային երաշխիք է, քան եթե ԱՄՆ դեսպանը գնա սահման, ասի՝ մի կրակեք․ Հայկազ Ֆանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Տնտեսագետ, «Աքսես» վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը Factor TV-ի տաղավարում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և ԱՄՆ կողմից ընդունված հայտարարության և դրա շրջանակում ստեղծվելիք ենթակառուցվածքային ծրագրի վերաբերյալ։

Անդրադառնալով նախագծում TRIP ընկերության 76% և Հայաստանի 24% բաժնեմասային հարաբերակցությանը՝ տնտեսագետը նշել է, որ գործարքը շահավետ է, քանի որ Հայաստանը ներդրում է հող և ինքնիշխանություն, իսկ ամերիկյան կողմը՝ կապիտալ և տեխնոլոգիաներ։

«76/24 տոկոս հարաբերությամբ Հայաստանն, ըստ էության, ներդրում է կատարելու հողի, աքսեսն է ապահովելու մեր ենթակառուցվածքային զարգացման համար, իսկ ամերիկյան կողմը բուն ներդրումներն է իրականացնելու՝ հողերի, երկաթուղիների զարգացման ուղղությամբ։ Մենք բնականաբար չունենք այդ միջոցները և, ցավոք սրտի, չունենք տեխնոլոգիաները»։

Փարատելով մտավախությունները, թե նախագծի իրագործմամբ Հայաստանը կարող է կորցնել վերահսկողությունը սեփական տարածքի նկատմամբ՝ Ֆանյանը շեշտել է, որ գործելու է հստակ տարանջատում. կոմերցիոն կառավարումը (Front office) իրականացնելու է օպերատորը, իսկ պետական գործառույթները (Back office)՝ ՀՀ համապատասխան մարմինները։

«Բոլոր այդ մտավախությունները գոնե ինձ մոտ լիովին վերանում են։ Այնտեղ հստակ նշված է front office, back office, նույնիսկ անվտանգային ծառայությունների մասին, որոնք պետք է լիցենզավորվեն հայկական կողմի կողմից։ Այսինքն՝ ամբողջովին հայաստանյան օրենսդրության շրջանակներում գործող կազմակերպությունների մասին է խոսքը»։

«Բեք օֆիսում արդեն հայկական, հայաստանցի մաքսավորներն են լինելու և ասեմ, որ նաև մեր մաքսավորները ֆիզիկապես էլ են ներկա լինելու այդ մաքսատան աշխատանքներում։ Հայկական կողմի մաքսավորները իրականացնելու են բեք օֆիսային աշխատանքը, ամբողջովին հայաստանյան օրենսդրության սահմաններում իրականացվելու է հայկական կողմի համապատասխան մասնագետների միջոցով»։

Տնտեսագետը հստակեցրել է, որ մաքսավճարները և տրանզիտային վճարները ամբողջությամբ մտնելու են ՀՀ պետական բյուջե, իսկ 76/24 հարաբերակցությամբ բաշխվելու են միայն ենթակառուցվածքի օգտագործման վճարները։

«Տրանզիտ վճարները միայն Հայաստանի պետական բյուջե են մտնում։ «Թրամփի ուղու» ընկերությունը սնվելու է ենթակառուցվածքի օգտագործման վճարներից։ Մաքսային տրանզիտային վճարները՝ ՀՀ պետական բյուջե, ենթակառուցվածքի օգտագործման վճարները՝ «Թրամփի ուղի», ապա բաժանում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև»։

Ըստ Ֆանյանի՝ նախագիծը ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն ունի՝ միտված լինելով ապահովելու Կենտրոնական Ասիայի և Չինաստանի կապը Եվրոպայի հետ՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը։

«Ակնհայտ է, որ այստեղ աշխարհաքաղաքական կոմպոնենտը շատ ավելի մեծ է, քան թե զուտ տնտեսական նախագիծ լինելը։ Սա մեծ աշխարհաքաղաքական, ես կասեի՝ տեկտոնական տեղաշարժ է, և ԱՄՆ-ն, ըստ էության, փորձում է ավելի մեծ ներկայություն ունենալ մեր տարածաշրջանում»։

Անդրադառնալով անվտանգային բաղադրիչին՝ նա զուգահեռներ է անցկացրել Թայվանի հետ՝ նշելով, որ տնտեսական շահերը կարող են զսպել էսկալացիան։

«Թայվանը, լինելով ամբողջ աշխարհի միկրոչիպերի հիմնական մատակարարներից մեկը, իր տնտեսական ներուժով զսպում է Չինաստանի հնարավոր էսկալացիան իր տարածքի վրա։ Խաղաղաշինության կարևոր բաղադրիչը տնտեսությունն է։ Կլինեն տնտեսական կապեր, կլինեն փոխադարձ տնտեսական շահեր՝ էսկալացիայի ռիսկը էականորեն կնվազի»։

Փորձագետը չի բացառել ադրբեջանական բեռների տեղափոխումը կամ առևտուրը՝ նշելով, որ տնտեսական փոխկախվածությունը կարող է նպաստել խաղաղությանը։

«Երբ որ գալիս են տնտեսական շահեր, իսկ ԱՄՆ նախագահը ինքը լինելով բիզնեսմեն՝ հստակ տեսնում է, որ Ադրբեջանի էներգակիրների տարանցումը շատ լավ հնարավորություն է գեներացնելու գումարներ, ես վստահ եմ՝ քաղաքական շահերը մղվելու են այս տնտեսական շահերի հետևից։ Երբ որ եղել են տնտեսական կապեր, եղել են շահեր, պատերազմներ չեն եղել։ Համաշխարհային պատմությունն է փորձում ցույց տալ, մեր ժամանակի փորձն է ցույց տալիս»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան