Ամենագնացներ ու հրշեջ-փրկարարական մեքենաներ են տրամադրվել ՓԾ տարածքային ստորաբաժանումներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ-ից հայտնում են, որ ժամանակակից ամենագնացներն ու հրշեջ-փրկարարական մեքենաները տրամադրվել են Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներին։

«Քաղաքացու անվտանգության ապահովումը պահանջում է շարունակական ներդրումներ և ժամանակակից լուծումներ: Այդ համատեքստում Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայություններում պարբերաբար իրականացվում է տեխնիկական վերազինում: Նոր սերնդի ամենագնացներով և հրշեջ-փրկարարական մեքենաներով է համալրվել Փրկարար ծառայությունը: Ծառայության կարիքների համար ձեռք բերված 8 հրշեջ-փրկարարական և կենցաղային կանչերի սպասարկման համար նախատեսված 10 տրանսպորտային միջոցներն արդեն տրամադրվել են տարածքային ստորաբաժանումներին:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ամենագնացներն ու հրշեջ-փրկարարական մեքենաները հնարավորություն կտան առավել արագ և օպերատիվ արձագանքել ահազանգերին։

«Ներկայացված են եղել ներդրումային երեք ծրագիր, որոնցից առաջինի շրջանակում 2025 թվականին, երկու փուլով, ձեռք են բերվել հրշեջ-փրկարարական և արագ արձագանքման մեքենաներ։ Պետական բյուջեի միջոցներից շուրջ 640 միլիոն դրամի չափով գնում է կատարվել։

Սա Փրկարար ծառայության հերթական կարևոր ձեռքբերումն է։ Փրկարարական ուժերի վարչության կողմից կկազմակերպվեն համապատասխան դասընթացներ վարորդների և անձնակազմի համար, որոնց ավարտից հետո միայն ձեռք բերված մեքենաները կդրվեն մարտական հաշվարկի»,– նշում է Տիգրան Պետրոսյանը։

Ամենագնացները բազմաֆունկցիոնալ են՝ հագեցած հրշեջ-սյունակով հիդրանտին միանալու հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս ոչ միայն արդյունավետ սպասարկել կենցաղային կանչերը, այլև իրականացնել մեծածավալ հրդեհաշիջման աշխատանքներ, այդ թվում՝ դժվարանցանելի վայրերում։

«Մեքենաներն ունեն 3500 լիտր ջրի և 1500 լիտր փրփրահեղուկի տարողություն։ Անհրաժեշտ արձագանքման համար համալրված են համապատասխան գույք-սարքավորումներով։ Իսկ արագ արձագանքման մեքենաները համալրված են 250 լիտր ջրի և 25 լիտր փրփրահեղուկի տարողությամբ»,-ներկայացնում է հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի պետ Գարեգին Սաֆարյանը:

Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան տեխնիկական սպառազինությունը հնարավորություն կտա բարելավել մատուցվող ծառայությունների որակն ու օպերատիվությունը։

Տեխնիկական բազայի արդիականացման ու անձնակազմի կարողությունների զարգացման ուղղությամբ Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող միջոցառումները շարունակական են»,- ասված է հաղորդագրությունում։