Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի վրա. զոհ և վիրավորներ, այդ թվում՝ երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում հունվարի լույս 14-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը, այդ թվում՝ չորս տարեկան երեխա, վիրավորվել է, հայտնել է շրջանի ղեկավար Յուրի Սլյուսարը, գրում է Meduza-ն։

Ըստ նրա՝ բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց միջին ծանրության վիճակում։ Բացի այդ, փրկարարները մահացած տղամարդու են հայտնաբերել բարձրահարկ շենքի բնակարաններից մեկում, որը հրդեհվել է անօդաչուի հարվածից հետո։ Նրա ինքնությունը պարզվում է։

Սլյուսարը նշել է, որ օդային հարվածը հետ է մղվել մարզի 10 քաղաքներում և շրջաններում՝ Ռոստովում, Նովոչերկասկում, Վոլգոդոնսկում, Բոկովսկում, Կաշարսկիում, Միլլերովսկում, Մյասնիկովսկում, Միլյուտինսկում, Կամենսկիում և Ուստ-Դոնեցկի շրջաններում։

Ռոստովի արևմտյան արդյունաբերական գոտում հարձակման հետևանքով հրդեհվել են արդյունաբերական և պահեստային ձեռնարկությանը պատկանող շենքեր: Ռոստովի մարզի նահանգապետը հայտնել է նաև, որ Ֆակել այգեգործական համայնքում և Մյասնիկովսկի շրջանում երկու մասնավոր տուն է այրվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ՀՕՊ ուժերը գիշերը «որսացել և ոչնչացրել են» ուկրաինական 48 անօդաչու թռչող սարք։ Նշվում է, որ ամենաշատ անօդաչուները՝ 25-ը, որսացել են Ռոստովի մարզի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի