ՆԱՏՕ-ականին նման, Հայաստանին հարմար․ ԶՈՒ նոր համազգեստը դեռ վերջնական չի հաստատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Առաջիկայում զինծառայողների համազգեստը կարող է փոխվել։ 2025-ի տարեվերջին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել ու ցույց տվել իրեն  ներկայացված ԶՈՒ նոր համազգեստի նմուշները։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել էր, որ համազգեստը համապատասխանում է Հայաստանի բնակլիմայական պայմաններին։  

Նմուշը դեռ վերջնական հաստատում չի ստացել, զորային փորձարկումն ընթացքի մեջ է՝ այսօր ասուլիսում հայտարարեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ 

Երբ տարածվեց նոր համազգեստի նմուշների տեսանյութը, սոցցանցերի որոշ օգտատերերի և ընդդիմադիր քաղաքական գործիչների շրջանում քննադատություն հնչեց, որ այն չափազանց նման է ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորական համազգեստներին՝ թե՛ կտրվածքով, թե՛ գունային լուծումներով։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝  համազգեստը սովորաբար ընտրվում է՝ հաշվի առնելով բնակավայրի տեղանքը, որպեսզի զինծառայողները որոշակի հեռավորությունից տեսանելի չլինեն։

«Ինձ համար այդքան էլ հստակ չէր ներկայացված գունային ֆոնը և այն հիմնական տեղանքը, որը Հայաստանի Հանրապետությունում առկա է։ Իհարկե, այն տեղ-տեղ տարբերվում են՝ անտառային, լեռնային, խոտային, դաշտային և այլն, բայց այս տարբերությունները, բնականաբար, պետք է հիմնական համազգեստում արտացոլվեն, որոնք նախորդներում արտացոլված եղել են»,- նշում է Աբրահամյանը։

Թեև պատգամավորը չի տեսել համազգեստի որակն ու չգիտի՝ հարմարավե՞տ են, թե՞ ոչ, սակայն կարծիք է հայտնում, որ դրանք այս տարիների սպասումները չեն արդարացնում։

Ռազմական վերլուծաբան և հետազոտող Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ համազգեստի նմուշը բավական ստացված է։ Ներսիսյանը կարևոր է համարում, որ համազգեստը մշակել է ամերիկյան առաջատար ընկերություններից մեկը, որի արտադրանքը լավագույններից է։ 

Քննադատություններ էին հնչել նաև այն մասին, որ նոր համազգեստի տեսքը պատկառանք չի ներշնչում։ Պապիկյանն այսօր անդրադարձավ նաև այս քննադատությանը։

«Ես անձամբ գոհ եմ, չեմ կիսում կարծիքը, որ դա պատկառանք չի ներշնչում, չեմ կարծում, որ այսօրվա համազգեստը ինչ-որ մեկին պատկառանք է ներշնչում, բայց պետք է սիրենք ու գնահատենք»,- նշեց նախարարը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորեց ուշադրություն դարձնել ոչ միայն գույնին ու ձևին, այլև հարմարավետությանը, շերտավորմանը։ Խոսելով զրահաբաճկոնների մասին՝ Պապիկյանն ասաց, որ դրանք մշակվել են ԶՈՒ Գլխավոր շտաբի մասնագետների կողմից 44-օրյա պատերազմից հետո։ 

Երբ նմուշը վերջնական հաստատվի, Պապիկյանը մտադիր է օրենքի փոփոխություն նախաձեռնել և արգելել զինվորական նոր համազգեստի ազատ վաճառքը։ Նախարարի խոսքով՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կներկայացվեն նաև ամենօրյա և տոնական համազգեստի նմուշները։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան