ԱՄՆ, թե Իրան, ՀՀ-ն պետք է ընտրի․ առևտուր՝ Թրամփի կանոններով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
Բոլորը

Իրանի հետ առևտուրն այսուհետ կարող է թանկ նստել․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի ԱՄՆ արտահանման դեպքում։

Հայաստան-ԱՄՆ առևտրաշրջանառությունը տարեկան շուրջ 300 մլն դոլարի է հասնում, ներմուծումը 5 անգամ ավելի է, քան արտահանումը։ Իրանի հետ ավելի քան 700 միլիոնի առևտուր ենք անում, որից 600 միլիոնը դեպի Հայաստան ներկրումն է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից 25% մաքսատուրքի պատճառով Իրանի հետ ապրանքաշրջանառությունից չպետք է հրաժարվենք։

Տնտեսագետի խոսքով՝ ադամանդի արտահանման այլ շուկա կարող է գտնվել, եթե նույնիսկ որոշենք այն ԱՄՆ չարտահանել, մեծ կորուստ չենք ունենա: Իրանի դեպքում, ըստ Պարսյանի, ոչ միայն առևտրաշրջանառությունն է մեծ, այն Հայաստանի համար որպես տարանցիկ երկիր ռազմավարական նշանակություն ունի: 

Պարսյանը կարծում է, որ հնարավոր է բանակցությունների արդյունքում հասնել մաքսատուրքի իջեցման։ Դեռ նախորդ տարվա ապրիլին Թրամփը հրապարակել էր մաքսատուրքերի տոկոսները տարբեր երկրների համար․ ՀՀ-ի համար 10% մաքսատուրք էր սահմանվել։ Նախորդ տարի Հայաստանի առևտրաշրջանառությունն ԱՄՆ-ի հետ, 2024 թվականի համեմատ, նվազել է 12,7 մլն դոլարով։

Վաշինգտոնը թեև մշտապես խիստ պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ, սակայն Հայաստանի պարագայում հաշվի է առել աշխարհաքաղաքական պայմանները՝ նկատում է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։ Նրա կարծիքով՝ այսօր Վաշինգտոնում կայանալիք Միրզոյան-Ռուբիո հանդիպման հիմնական թեման TRIPP-ը կլինի, սակայն նոր մաքսային ռեժիմի հարցը ևս կարող է քննարկվել։

Թե ինչ քայլեր կձեռնարկի Հայաստանը 25 տոկոս մաքսատուրքի հնարավոր կիրառման դեպքում, պաշտոնապես դեռևս չի հաղորդվում. Factor TV-ին չհաջողվեց արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխան ստանալ։ Թեև որոշումը միայն հայտարարության մակարդակում է և դեռևս  հրապարակված չէ, մասնագետների կարծիքով՝ վերջնական որոշման դեպքում այն էական ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսության վրա: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան