PKK-ն հայտարարել է, որ Հալեպի բախումները նպատակ ունեն խափանել Թուրքիայի հետ խաղաղության բանակցությունները

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Սիրիայում կառավարական ուժերի և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած մահացու բախումները Թուրքիայի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև խաղաղության հաստատման ջանքերը խափանելու փորձ են,  հայտարարել է զինյալ խմբավորումը, գրում է Turkish Minute-ը։

«Հալեպի քրդական թաղամասերի վրա հարձակումը և պետական ​​պաշտոնյաների մոտեցումն ու վերաբերմունքը մեր շարժման նկատմամբ խաթարում են «Խաղաղություն և ժողովրդավարական հասարակություն» գործընթացը»,- ասվում է «Ֆըրաթ» լրատվական գործակալության կողմից տարածված PKK-ի հայտարարության մեջ։

Բախումները սկսվել էին անցյալ շաբաթ, երբ քրդերի փաստացի ինքնավար վարչակազմը և ուժերը Սիրիայի նոր կառավարությանն ինտեգրելու վերաբերյալ բանակցությունները փակուղի են մտել։ Կիրակի սիրիական ուժերը լիակատար վերահսկողություն էին հաստատել Հալեպում՝ քաղաքի քրդական թաղամասերը գրավելուց և տեղի մարտիկներին քրդական ինքնավար տարածքներ տարհանելուց հետո՝ մի քանի օր տևած մահացու բախումներից հետո։

Թուրքիան, որը Սիրիայում քուրդ մարտիկներին համարում է ահաբեկչական խմբավորում, որը կապված է PKK -ի հետ, և որն Անկարայի ու նրա արևմտյան դաշնակիցների կողմից սև ցուցակում է, գովաբանել է Սիրիայի գործողությունը՝ այն համարելով «ահաբեկչական կազմակերպությունների դեմ»։

«Հալեպում տեղի ունեցած հարձակումները կասկածի տակ են դնում մեր շարժման և Թուրքիայի միջև կնքված հրադադարը և դրա հիման վրա ընթացող «Խաղաղություն և ժողովրդավարական հասարակություն» գործընթացը։ Մենք առանց վարանելու և քաջությամբ կատարել ենք մեր պարտականությունները «Խաղաղություն և ժողովրդավարական հասարակություն» գործընթացում»,- հայտարարել է PKK-ն՝ կոչ անելով Թուրքիայի իշխող կուսակցությանը և նրա ազգայնական գործընկեր «Ազգային շարժում» կուսակցությանը՝ «զերծ մնալ գործընթացը խաթարող քայլերից և գործելակերպից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի