Ալիևն այցելել է Արցախի Կաշենի հանքավայր

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղ է այցելել՝ Կաշենի պղնձի հանքավայր (Ադրբեջանում այն անվանում են Դեմիրլի)։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը և Ադրբեջանի միջազգային հանքարդյունաբերական ընկերության նախագահ ու գլխավոր տնօրեն Ռեզա Վազիրին ներկայացրել են համալիրը։ Այն ներառում է պղնձաձուլարան, թաց թափոնների պահեստարան, էլեկտրական ենթակայան և այլ շենքեր։

929 հեկտար մակերեսով համալիրը, որը նախատեսված է հանքարդյունաբերության և արտադրության համար, վերակառուցվել է թուրքական և գերմանական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Վերակառուցման և վերականգնման աշխատանքներում ներդրվել է ընդհանուր առմամբ 15,3 միլիոն մանաթ մասնավոր միջոցներ։

Կաշենն առաջին հանքարդյունաբերական նախագիծն է, որը սկսել է գործունեությունն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ագրեսիայից հետո:

Նշվում է, որ պղնձաձուլարանը կվերամշակի հանքում արդյունահանված հանքաքարը և կարտադրի պղնձի խտանյութ: Ձուլարանի տարեկան արտադրողականությունը կազմում է 5,6 միլիոն տոննա հանքաքար։

Հաղորդվում է, որ հանքի պաշարների սկզբնական շահագործման ժամկետը 2025-2030 թվականներն են։ Այս ժամանակահատվածում նախատեսվում է Չինաստան արտահանել 85,000 տոննա պղնձի խտանյութ՝ 1,6 միլիարդ մանաթ արժողությամբ։ Այնուամենայնիվ, հանքում պղնձի պաշարները, կանխատեսումների համաձայն, կավելանան առաջիկա տարիներին։ Նախնական երկրաբանական հետախուզության տվյալների համաձայն՝ առկա են մոտ 470,000 տոննա լրացուցիչ պղնձի պաշարներ։ Չորս տարվա երկրաբանական հետախուզության և հետազոտական ​​ծրագիրը կորոշի այդ պաշարների վերականգնվող ծավալը։

Սկզբնական փուլում համալիրը 980 մշտական ​​աշխատատեղ է ապահովելու։

Նշվում է, որ հանքարդյունաբերական գործունեությունն իրականացնում է Azerbaijan International Mining Company Limited ընկերությունը՝ համաձայն 2024 թվականին «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի և ամերիկյան «RV Investment Group Services» ընկերության միջև կնքված համաձայնագրի՝ Ադրբեջանում մի քանի հանքավայրերի հետախուզման, զարգացման և արտադրության համատեղ օգտագործման վերաբերյալ։

Ալիևը սեղմել է քարերը պայթեցնելու խորհրդանշական կոճակը։

Նշենք, որ Կաշենի հանքավայրը շահագործում էր հայկական «Բեյզ Մեթըլս» ընկերությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի