Կամավոր, բայց պարտադիր․ Փաշինյանի հետ պատարագի մասնակից համայնքապետն ու աշխատակիցը հակասում են իրար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ովքեր և ինչպես են ապահովում ծափահարությունները Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին։ Երեկ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի մասնակիցների հետ զրույցներում Factor TV-ն արձանագրեց, որ նրանցից առնվազն մեկը, համենայն դեպս իր խոսքով, եկել է պարտադրված։ Նրանցից մեկը ներկայացավ Վեդիի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակից և մեր հարցին ի պատասխան պնդեց, թե իր կամքին հակառակ է եկել։

«Ես երկար չեմ կարող կանգնել, պահանջել են՝ եկել եմ, ինչ անեմ։ Կոմունալի աշխատող եմ, պահանջել են, պիտի գանք»,– ասաց նա։

Մինչ այս քաղաքացուն հանդիպելը Վեդիի ՔՊ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանը եկեղեցու բակում վստահեցնում էր, թե որևէ մեկը պարտադրանքով չի եկել պատարագի․ «Ում Վեդիից կճանաչեք, մոտեցեք հարցրեք՝ ձեր համայնքի ղեկավարը ձեզ ստիպողաբար ասել է, հրահանգե՞լ է»։

Մինչ ՔՊ-ական համայնքապետը բացառում է վարչական ճնշումներով աշխատակիցներին պատարագի մասնակից դարձնելը, կոմունալ բաժնի աշխատակիցը մանրամասնում է՝ առողջական խնդիրներ ունի։ Թեմային այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Վեդիի համայնքապետարանը և պնդել, որ աշխատակիցն առողջական խնդիրներ չունի։

«2026 թվականի տարեսկզբից մինչ օրս Գ. Ասատրյանը հաճախում է աշխատանքի, ստորագրել է հաճախումների հաշվառման մատյանում, և այս պահի դրությամբ Գ. Ասատրյանի անաշխատունակության վիճակում գտնվելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ»,– նշված է գրառման մեջ։

Ըստ էության՝ համայնքապետարանը հերքում է քաղաքացու առողջական խնդիրներ ունենալը, բայց ոչ պատարագին մասնակցելուն պարտադրելը։

Համայնքային կառույցների աշխատակիցներին ճնշումներով Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումներին մաս դարձնելը իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանին հիշեցնում է մինչհեղափոխական իշխանության գործելաոճը։

Բոլոր պատարագներին Փաշինյանին ուղեկցող ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում բացառում է, որ Մասիսի եկեղեցու բակ իշխանական լծակների կիրառմամբ են քաղաքացիներ բերվել։ ՔՊ-ականն ասածը համոզիչ դարձնելու փորձերի ընթացքում անգամ խոստովանում է՝ նախորդ կիրակի Երևանում կայացած ուխտերթին են կուսակիցներ բերվել, իսկ Մասիսի պատարագի՝ ոչ։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս տեղյակ է Վեդիի համայնքապետարանի աշխատակցի աղմկահարույց հայտարարությունից։ Անահիտ Մանասյանը, սակայն, չի շտապում արձանագրել՝ մարդու իրավունքների խախտում եղե՞լ է, թե՞ ոչ։

«Ես հանձնարարել եմ, որ հարցն ուսումնասիրեն, խնդրին տեղյակ եմ, հիմա պաշտոնական այլ հանդիպման եմ գնում, հետո հարցազրույց կանենք»,– ասաց նա։

ՔՊ-ից մեկ այլ պատգամավոր՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարծում է՝ քաղաքացու հայտարարությունը պետք է ուսումնասիրվի գլխավոր դատախազության կողմից։ «Եթե անձին հրահանգել են մասնակցել որևէ միջոցառման, ապա սա հիմք է, որ դատախազությունը զբաղվի»։

Գլխավոր դատախազությունից Factor TV-ին հայտնեցին, որ քաղաքացու հայտարարության հիման վրա հաղորդում է ստացվել, օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։

Երեկ Մասիսի եկեղեցու բակում աշխատակիցներ կային նաև այլ կազմակերպություններից, օրինակ՝ «Վեդի Ալկո»-ից։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը սա իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորում է համարում։ «Գործում են ստվերային ցուցակները, եթե չգաս, լավ չի լինի։ ՀՀԿ-ի ժամանակ էին այս մեթոդները գործում, հիմա վերականգնվել է ու եկեղեցական միջոցառումներին է գործում»։

Այս արձանագրման ֆոնին հիշարժան է դառնում ՔՊ աշխատանքային խմբում տարիներ առաջ արված մի գրառում, երբ Փաշինյանը թիմակիցներին հրավիրում էր հանրահավաքի և շեշտում՝ վարչական ռեսուրս չկիրառել։ Չնայած դրան՝ իրավապաշտպանն արձանագրում է՝ ՔՊ-ն կիրառում է նախկինների օրոք լայն տարածում գտած ոչ ժողովրդավարական մեթոդները։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։