Արման Ծառուկյան․ Այդ օրը ոչ ոք չէր կարող կանգնեցնել ինձ

Լուրեր

21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը մեկնաբանել է Ֆլորիդայում կայացած RAF 05 (Real American Wrestling) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում PFL նախկին մարտիկ, 38-ամյա ամերիկացի Լենս Փալմերի նկատմամբ հաղթանակը։ Հայ մարտիկը հաղթել էր ժամկետից շուտ՝ առաջին մրցափուլում առավելության հասնելով 10։0 հաշվով։

«Հաղթեցի շատ հեշտ։ Ես այդպես էլ նախատեսել էի՝ հաղթել 10։0 հաշվով, քանի որ լավ էի պատրաստվել ու այդ օրը ոչ ոք չէր կանգնեցնի ինձ։

Ինձ շատ դուր եկավ հանդես գալ RAF-ում, կազմակերպիչները նույնպես հավանեցին, որ ես հանդես եկա այնտեղ։ Նրանք ցանկանում են առաջիկայում դարձյալ տեսնել ինձ իրենց մոտ։

Հուսով եմ՝ մրցակիցը կլինի ավելի հայտնի, օրինակ՝ Չենդլերը, Քոլբին։ Գուցե նրանք ավելի ուժեղ չեն իմ նախորդ մրցակցից, սակայն իմ հայպի համար անհրաժեշտ են մեծ անուններ։ Կարծում եմ՝ Չենդլերի հետ կանեմ նույնը, ինչ Լենսի դեպքում էր»,- թելեգրամյան ալիքում նշել է Արման Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ 29-ամյա Ծառուկյանը UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Հայ մարտիկը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։