«Ընտրություններից հետո որևէ արդարացում, թե ինչու են ուշանում բարեփոխումները, չի կարող լինել»․ Լենա Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ Ելք խմբակցության ղեկավար, ՔՊ անդամ Լենա Նազարյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ հեղափոխությունից հետո անցած ընթացքը չի եղել բավարար հանդարտ, որպեսզի պետական պատասխանատուները կենտրոնանան բարեփոխումների վրա։

«Այ, ընտրություններից հետո իսկապես կլինի դրա ժամանակը և դրանից հետո որևէ արդարացում, թե ինչու են ուշանում բարեփոխումները, իհարկե չի կարող լինել»,-ասաց նա։ Անդրադառնալով ՔՊ նախընտրական ցուցակին, Նազարյանն ասաց․ «Իհարկե, մեր ցուցակում կլինեն անձինք, որոնց հանրությունը չի ճանաչում և դա նորմալ է։ Ավելի լավ է, որ չեն ճանաչում, որովհետև նախկինում շատ հաճախ ճանաչում էին մականուններով»։

Հարցին, թե մինչ ընտրությունները հանրությունը կհասցնի՞ ճանաչել ՔՊ թեկնածուներին, կլինե՞ն ծրագրային բանավեճեր, Նազարյանն ասաց․ «Գուցե լայն հանրությանը ծանոթ չեն, բայց որոշակի շրջականերին հայտնի են, որովհետև հաջողված մասնագետներ են, տվյալ ոլորտում քաղաքակնություն մշակողներ են եղել»։ Հարցին, թե ինչպե՞ս են երաշխավորելու, որ վարչական լծակները չեն օգտագործվելու ընտրությունների ժամանակ և հավասար ընտրարշավ է լինելու, քանի որ ՔՊ անդամ պաշտոնյաները առաջադրվում են ռեյտինգային ընտրակարգով, ՔՊ ներկայացուցիչն ասաց․ «Այդ ընթացքում պաշտոնյաները արձակուրդ կգնան, և ինչպես եղել է՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, հիմա էլ մենք ավելի շահագրգռված ենք, որ լինեն լեգիտիմ ընտրություններ։ Այսինքն՝ որևէ մեկը կասկածի տակ չդնի ընտրությունների լեգիտիմությունը։ Հենց դրա համար մենք ենք առավել շահագրգռված, որ որևէ վարչական ռեսուրսի չարաշահման դեպք չարձանագրվի»։ Հետաքրրքվեցինք նաև, թե ինչո՞ւ է ՔՊ ցուցակում հայտնվելու համար պարտադիր լքել սեփական կուսակցությունը։

«Դա մեր պարտադրանքով չի արվել։ Եթե ինչ-որ մեկը որոշել է լքել իր կուսակցությունը, դա քաղաքացու որոշումն է եղել»,-վստահեցրեց Նազարյանը։ Նրա խոսքով՝ հեղափոխությունից ամիսներ անց անդամանգրման դիմումների հոսքը ՔՊ բավական շատ է եղել․ «Մենք ստացել ենք մոտ 6 հազար քաղաքացու դիմում, բայց ասեմ, որ վարչությունը դեռ չի հաստատել այդ դիմումները։ 100 դիմում ենք ընդամենը հաստատել՝ Երևանի ավագանու թեկնածուների և նախարարների»։ Նազարյանի խոսքով, եթե մարդիկ գալիս են կուսակցություն աշխատանք գտնելու հույսով, նրանց հիասթափություն է սպասվում․ «Որովհետև նշանակումները պայմանավորված չեն լինելու կուսակցական լինելու փաստով»։ Ինչ վերաբերում է ինքն իրեն միակ ընդդիմություն հռչակած ՀՀԿ-ին, ՔՊ պատգամավորն ասաց․ «Չեմ կարծում, որ ՀՀԿ-ն կարող է լինել միակ ընդդիմադիրը։ Շատ լավ կլիներ, որ ՀՀԿ-ն փորձեր առժամանակ լինել արտախորհրդարանական ընդդիմություն՝ տեղը զիջելով այն կուսակցություններին, որոնք նոր են ձևավորվել»։

Մանրամասները դիտեք Լենա Նազարյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

 

Մարինե Խառատյան