Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 5-ին տարածվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի քաղաքային խորհրդի բանաձևը՝ Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ, որն ընդունվել է ս.թ. սեպտեմբերի 7-ին։ Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը.

ԲԱՆԱՁԵՎ

 ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լոս Անջելեսը հպարտ է նշելու Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձը, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 30 տարի առաջ, 1988 թ․ փետրվարին, բռնապետության պայմաններում Արցախի ժողովուրդն իր ձայնն է բարձրացրել հանուն ինքնորոշման, ազատագրման և ժողովրդավարության, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Ստեփանակերտից մինչև Երևան մարդիկ համախմբվել են հանուն ազատության ու ինքնիշխանության և ընդդեմ անհանդուրժողականության ու օտար տիրապետության, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեի արդյունքում, որը հավանության է արժանացել ժողովրդի մեծամասնության կողմից,  Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության ժողովուրդը տոկունություն և հաստատակամություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլ հսկայական դժվարությունների հանդեպ, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է մնացել իր քաղաքացիներին՝ պահպանելով անկախությունը, աշխատելով փոփոխություն և կայունություն բերել Կովկասի տարածաշրջան, անցկացնելով ազատ և արդար ընտրություններ և հանրաքվեներ, որոնք տարածաշրջանում ճանաչվել են որպես օրինակելի, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը 2013 թ․ սեպտեմբերի 10-ին պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը և կոչ է արել Միացյալ Նահանգների Կառավարությանը և միջազգային հանրությանը ձեռնարկել նույն քայլը,

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՐՈՇԵՑԻՆՔ, որ տվյալ բանաձևի ընդունմամբ Լոս Անջելեսը շնորհավորում է Արցախի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ և բարձր է գնահատում այն զոհողությունները, վճռականությունը և տոկունությունը, որոնք Արցախի ժողովուրդը ցուցաբերել է ծայրահեղ դժվարությունների պայմաններում, և հայտարարում է, որ 1991 թ․ դեկտեմբերի 10-ը կլինի Արցախի օրը Լոս Անջելեսում, ինչպես նաև

ՈՐՈՇԵՑԻՆՔ, որ Լոս Անջելեսն իր լավագույն բարեմաղթանքներն է հղում Արցախի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին հանուն խաղաղության, բարգավաճման և շարունակական հաջողության և կոչ է անում միջազգային հանրությանը լիարժեք կերպով ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։