ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է հանդիպում ՄԱԿ-ի
խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ
զեկուցող Կլեմեն Վուլեյի գլխավորած պատվիրակության հետ: Խաղաղ հավաքների և
միավորումների ազատության իրավունքի իրացման վիճակի գնահատման և 2019թ.
կայանալիք Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին ներկայացվելիք
զեկույցի պատրաստման շրջանակներում ՀՀ այցելած ՄԱԿ հատուկ զեկուցողին
ընդունել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Հայկ Ասլանյանը և Դավիթ
Մելքոնյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում հավաքների ազատության
իրացման իրավական երաշխիքներին, գործող իրավական հիմքերի բավարարությանը,
հավաքների մասնակիցների նկատմամբ անհրաժեշտության դեպքում կիրառվող ուժի
համաչափության և դրա նկատմամբ ներքին ու արտաքին հսկողության
մեխանիզմներին, ինչպես նաև հավաքների ընթացքում տեղ գտած իրավախախտումների
փաստերով քննվող քրեական գործերի արդյունավետությանը, քրեական
հետապնդումների հիմնավորվածությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ՄԱԿ Հատուկ զեկուցողի խնդրանքով
անդրադարձել են վերջին մի քանի տարիներին հավաքների ազատության իրավունքի
խախտման, ինչպես նաև կազմակերպված նմանատիպ ակցիաների ընթացքում
արձանագրված հանցագործության դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի
քննությունների ընթացքին: Նշվել է, որ առանձին անձանց վերաբերյալ առանձին
գործեր ուղարկվել են դատարան և արդեն իսկ առկա են օրինական ուժի մեջ մտած
դատավճիռներ: Բացի դրանից, քննությունների արդյունավետությունը
բարձրացնելու նպատակով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն
իրականացնող դատախազների կողմից վարույթն իրականացնող մարմիններին տրվել են
ցուցումներ, օպերատիվ-հետախուզում իրականացնող մարմիններին՝ այդպիսի
գործողություններ կատարելու հանձնարարություններ՝ ուղղված հավաքների
մասնակիցների նկատմամբ բռնություններ իրականացրած անձանց, այդ թվում նաև
պաշտոնատար անձանց հայտնաբերելուն և նրանց արարքներին քրեաիրավական
գնահատական տալուն:

Հատուկ զեկուցողը կարևոր ցուցիչ է համարել այն դիտարկումը, որ վերջին
շրջանում էականորեն բարձրացել է իրավապահ մարմինների նկատմամբ քաղաքացիների
վստահությունը, որը նրանց մղում է հանցագործությունների բացահայտման
հարցում շահագրգիռ համագործակցության: