Եթե խելոք չպահեն, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և իրենց տեղը դնի․ Սինանյանը՝ եկեղեցու որոշ ներկայացուցիչների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ընկալումները շփումներից առաջ և շփումներից հետո տարբեր են»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նրա խոսքով՝ պետության ձայնը հաճախ լսելի չի լինում, դրանք ավելի մակերեսային են և համապատասխանում են այն տեղեկություններին կամ այն մեկնաբանություններին, որոնք մեծ ծավալով արտանետվում են սփյուռք։

«Մարդիկ, քանի որ ապրում են սփյուռքում և չունեն պետությունը՝ որպես խարիսխ հայության, հաճախ, օրինակ, Հայ առաքելական եկեղեցին են դիտարկում որպես պետականության խարիսխ։ Դա հասկանալի է, դա բնական է։ Եվ այդ զգացմունքային ֆոնը իրենց հաճախ չի թույլատրում, որպեսզի կարողանան ավելի ներքին վերլուծության ենթարկեն, ասեն՝ բայց լավ, սա ճի՞շտ է, թե՞ սխալ է։ Եվ սա հաշվի առնելով, բնական է, մենք շատ համբերատար ձևով աշխատում ենք մեր հայրենակիցների հետ։

Իրենք չեն կարողանում տարանջատել Հայ առաքելական եկեղեցին, որը մենք ենք, հավատավոր հայ մարդիկ, որոնք պատկանում են Հայ առաքելական եկեղեցուն, թեև ես չեմ ուզում արհամարհել մեր նաև կաթողիկե և ավետարանական քույրերին և եղբայրներին, դա մենք ենք։ Եվ չեն կարողանում մեր եկեղեցին տարանջատել ինչ-որ անհատներից, որոնք անցողիկ են, կգան-կգնան, եթե իրենց խելոք չպահեն, այս ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և այդ մարդկանց իրենց տեղը դնի։ Այդ բանը մենք Հայաստանում կարողանում ենք անել, որովհետև, իմ կարծիքով, մեր ընկալումները տարանջատման շատ ավելի հստակ են, և մեր կարողությունը՝ տարանջատել մեկը մյուսից, շատ ավելի ուժեղ է, քան մեր սփյուռքի հայրենակիցներինը»,- նշել է Սինանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։