Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օդեսայում հունվարի 12-ի գիշերը ռուսական հարձակման հետևանքով վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ։ Պերեսիպ շրջանի մի մասը հոսանքազրկվել է, հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, գրում է Current time-ը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկու մարդ վիրավորվել է։ «Մինչ այժմ հայտնի է մեկ մասնավոր տան ավերման մասին։ Եվս չորսը վնասվել են», – գրել է նա։

Կիևում  քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով, անօդաչու թռչող սարքը հարվածել է Սոլոմյանսկի շրջանի ոչ բնակելի շենքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Նույն շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բնակելի շենքի մոտ. պայթյունի ալիքը կոտրել է պատուհանները և հրդեհ է բռնկվել։

Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանում մեկ տղամարդ վիրավորվել է։ Վնասվել է 9 մասնավոր տուն, օժանդակ շինություն, գազատար և էլեկտրահաղորդման գիծ, ​​գրել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Գանժան։

Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 156 անօդաչու թռչող սարքերով, խոցել կամ ճնշվել է  դրանցից 135-ը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի