ԱՄՆ-ը կհանեն Վենեսուելայի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ՝ նավթի վաճառքը հեշտացնելու համար․ ԱՄՆ ֆինանսների նախարար

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վենեսուելայի նկատմամբ կիրառվող ամերիկյան լրացուցիչ պատժամիջոցները հնարավոր է հանվեն արդեն հաջորդ շաբաթ՝ նավթի վաճառքը հեշտացնելու նպատակով, հաղորդում է Reuters-ը։ Նա նաև նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի ղեկավարների հետ՝ Վենեսուելայի հետ նրանց համագործակցության վերականգնման հարցը քննարկելու համար։

Ուրբաթ օրը Reuters-ին տված հարցազրույցում Բեսենթը նշել է, որ ԱՄՀ-ում սառեցված՝ մոտ 5 միլիարդ դոլարի չափով վենեսուելական պահուստային ակտիվները կարող են ուղղվել երկրի տնտեսության վերականգնմանը։ Ներկայումս Վենեսուելան ԱՄՀ-ում ունի շուրջ 3,59 միլիարդ հատուկ փոխառության իրավունք (ՀՓԻ), որոնք հնարավոր է փոխարկել դոլարի։ Ֆինանսների նախարարությունը ուսումնասիրում է այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան Վենեսուելա վերադարձնել նավթի վաճառքից ստացված եկամուտները, որոնց մեծ մասը ներկայումս պահվում է նավերի վրա։ Պատժամիջոցների հանման ժամկետների վերաբերյալ հարցին Բեսենթը պատասխանել է, որ դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ, սակայն չի հստակեցրել՝ երբ։

Ինչպես պարզաբանում է Reuters-ը, այս քայլերը Թրամփի վարչակազմի ջանքերի մի մասն են՝ Վենեսուելայում իրավիճակը կայունացնելու և ամերիկյան նավթային ընկերություններին երկիր վերադարձնելու ուղղությամբ։ Մեկ շաբաթ առաջ ամերիկյան ուժերը Կարակասում ձերբակալել են Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին և նրան տեղափոխել Նյու Յորք՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքներ ներկայացնելու համար։ Ուրբաթ երեկոյան նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը արգելում է նավերին և վարկատուներին բռնագրավել ԱՄՆ ֆինանսների նախարարության հաշվեհամարներում պահվող վենեսուելական նավթային եկամուտները։

Բեսենթը նաև վստահություն է հայտնել, որ փոքր մասնավոր ընկերությունները արագորեն կվերադառնան Վենեսուելայի նավթային ոլորտ, չնայած որոշ խոշոր նավթային կորպորացիաների, այդ թվում՝ Exxon Mobil-ի, դժկամությանը։ Նրա խոսքով՝ Վենեսուելայում վաղուց գործող Chevron-ը զգալիորեն կմեծացնի իր պարտավորությունները, իսկ ԱՄՆ արտահանման-ներմուծման բանկը կարող է դեր խաղալ Վենեսուելայի նավթային ոլորտի ֆինանսավորման երաշխավորման գործում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նավթային ընկերությունները, որոնք հետաքրքրված են վենեսուելական նավթի արտահանման վերսկսմամբ ԱՄՆ, շտապ բանակցություններ են վարում տանկերային փոխադրումների կազմակերպման և վատ վիճակում գտնվող վենեսուելական նավահանգիստներից բեռների անվտանգ վերաբեռնման հարցերով։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել այն տանկերների նկատմամբ, որոնց վրա ներկայումս հիմնականում պահվում է Վենեսուելայում արդյունահանված նավթը, ինչի պատճառով դրանց հետ ցանկացած փոխգործակցություն համարվում է անօրինական։