Գարեգին Բ-ն թող չհրապարակեր Արշակ սրբազանի վերաբերյալ նյութերը. Գևորգ եպիսկոպոս Սարոյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Որևէ տնօրինություն, որևէ կոնդակ, որևէ որոշում լինի ժողովական, կամ անհատական, չենք համարում լեգիտիմ: Եվ կարծում եմ նաև տեղյակ եք Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարությանը, որ լեգիտիմ չէ կաթողիկոսի աթոռը զբաղեցնողի որևէ որոշում»,-այս մասին Factor TV-ի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Մայր Աթոռից ավելի վաղ հայտնել են, որ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը, որն այսօր Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում էր պատարագ մատուցում:

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Փաշինյանի՝ եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը միացած 10 եպիսկոպոսներից է:

Նա նաև հերքեց թեմի եկեղեցականներին ճնշելու վերաբերյալ Մայր Աթոռի հայտարարությունը, այն կեղծիք որակելով։

«Ես իբրև եկեղեցու հոգևորական ուխտ եմ արել, որ պիտի հավատարիմ մնամ հայ եկեղեցու վարդապետությանը: Այս խնդիրը սկսվեց այնտեղից, երբ որ հրապարակվեցին Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ անպարկեշտ բնույթի տեսանյութերը: Խոսքս սկանդալի մասին է: Եվ կաթողիկոսը տևականորեն քայլեր չձեռնարկեց: Փորձաքննությունն էլ անտեսեց, մեր խնդրանքները, մեր հորդորները լրիվ անտեսեց: Ես ուխտ եմ արել հայ եկեղեցու հավատքը պաշտպանելու, իսկ կաթողիկոսը, այլ խոսքով ասած, շեղված է ուղիղ վարդապետությունից: Մյուսը, մեր ուխտը վերաբերում է նաև մեր պետականությանը, մեր հայրենիքին: Ես չեմ կարող կիսել օտար երկրի շահերին ծառայելու իր ընթացքը»,-նշեց Սարոյանը:

Նա հայտարարեց նաև, որ եթե կաթողիկոսը չէր ուզում, որպեսզի 10 եպիսկոպոսները բողոքի ձայն բարձրացնեին, չպետք է հրապարակեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութերը:

«Եթե չէր ուզում այս ամեն ինչը, թող չհրապարակեին: Որովհետև շատ նեղված էին, երբ որ Արշակ սրբազանին չէին ձերբակալել: Ընդամենը երկու արքեպիսկոպոս էր ձերբակալվել: Շատ նեղված էին ու սպասում էին, թե երբ պիտի Արշակ սրբազանին ձերբակալեն: Ուզու՞մ եք ճշմարտությունն իմանաք, գնացեք հետաքննեք»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։