Սիրիայի բանակը հայտարարել է, որ ավարտել է գործողությունը Հալեպում

Լուրեր

07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
Բոլորը

Սիրիայի կառավարական ուժերը հայտարարում են, որ ավարտել են Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասի «մաքրման» գործողությունը՝ քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժեր» (SDF) կոալիցիայի զինյալներից։ Քուրդ մարտիկները ավտոբուսներով դուրս են բերվել այդ շրջանից, շաբաթ օրը՝ հունվարի 10-ին, հայտնել է Սիրիայի պետական SANA գործակալությունը, փոխանցում է DW-ն։

Մարտերը Հալեպում շարունակվել են հունվարի 6-ից։ Կողմերը միմյանց մեղադրում էին իրավիճակի սրման մեջ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ։ Հալեպի նահանգապետ Ազամ ալ-Ղարիբը հայտարարել է, որ մինչև հունվարի 10-ը մոտ 155 հազար բնակիչ՝ հիմնականում քրդերով բնակեցված թաղամասերից, փախել են քաղաքի այլ շրջաններ կամ գյուղական տարածքներ։

Սիրիայի բանակի տվյալներով՝ SDF-ի մարտիկները կտեղափոխվեն Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդերի վերահսկողության տակ գտնվող Թաբքա քաղաք։

2025 թվականի հոկտեմբերին Սիրիայում անցկացվել են առաջին խորհրդարանական ընտրությունները Բաշար Ասադի տապալումից հետո։ Դրանք ուղիղ չեն եղել․ քվեարկել են ընտրական կոլեգիայի անդամները։ Բացի այդ, «անվտանգության նկատառումներից ելնելով» ընտրություններ չեն անցկացվել երկրի 14 նահանգներից 3-ում։

Ահմեդ աշ-Շարաան, ով Ասադին տապալել է 2024 թվականի վերջին, նախկինում հայտնի էր Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանի անունով։ Այդ անունով նա 2003 թվականին միացել է Իրաքում գործող «Ալ-Քաիդային»՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի դեմ պայքարելու համար։ 2006 թվականին նա ձերբակալվել է ամերիկացի զինվորականների կողմից և հինգ տարի անցկացրել Իրաքի բանտերում։

2011 թվականին ազատ արձակվելուց հետո աշ-Շարաան հիմնադրել և գլխավորել է «Ջեբհաթ ան-Նուսրան»՝ «Ալ-Քաիդայի» սիրիական մասնաճյուղը, որը որոշ ժամանակ համագործակցել է «Իսլամական պետության» հետ։ 2017 թվականին «Ջեբհաթ ան-Նուսրան» վերափոխվել է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման։ Նոր կառույցի հիմնական նպատակը դարձել է Ասադի տապալումը։

Նոյեմբերի 10-ին Fox News հեռուստաալիքի եթերում ելույթ ունենալիս Սիրիայի անցումային շրջանի նախագահ աշ-Շարաան հայտարարել է, որ իր համագործակցությունը «Ալ-Քաիդայի» հետ «անցյալի հարց է»։