Զինվորականները Թրամփին են ներկայացրել Իրանի դեմ հարվածների տարբերակներ․ The New York Times

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վերջին օրերին Դոնալդ Թրամփին ներկայացվել են Իրանի դեմ նոր ռազմական հարվածների մի քանի տարբերակներ, գրում է The New York Times-ը՝ հղում անելով իր մի շարք աղբյուրների։

Թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահի առաջ ներկայացված տարբերակները ներառում են նաև Թեհրանում ոչ ռազմական օբյեկտների նկատմամբ հարվածներ։ Թե կոնկրետ ինչ օբյեկտների մասին է խոսքը, չի նշվում։

The New York Times-ի զրուցակիցների խոսքով՝ Թրամփը դեռ վերջնական որոշում չի ընդունել, սակայն «լրջորեն քննարկում է» նոր հարվածը թույլատրելու հնարավորությունը։ Բարձրաստիճան ռազմական պաշտոնյան նշել է, որ ցանկացած հնարավոր հարձակման նախօրեին տարածաշրջանում հրամանատարներին ժամանակ կպահանջվի՝ ամրապնդելու ամերիկյան դիրքերը և պատրաստվելու Իրանի հնարավոր պատասխան հարվածներին։

Այն մասին, որ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները նախնական քննարկումներ են անցկացրել տարբերակների շուրջ, գրում է նաև The Wall Street Journal-ը։ Պաշտոնյաներից մեկը նշել է, որ քննարկվել է Իրանի ռազմական օբյեկտների նկատմամբ լայնամասշտաբ օդային հարվածը։ Մյուսը հայտնել է, որ գործողությունների ծրագրի շուրջ կոնսենսուս չկա, և առայժմ որևէ ամերիկյան ռազմական տեխնիկա կամ անձնակազմ չի վերատեղակայվել՝ հարվածին նախապատրաստվելու նպատակով։

Աղբյուրները նշում են, որ այս քննարկումները սովորական պլանավորման մաս են և շեշտում են, որ Իրանի վրա անխուսափելի հարձակման որևէ նշան ներկայումս չկա։

Մեկնաբանության խնդրանքին ի պատասխան՝ Սպիտակ տունը հղում է արել Թրամփի գրառմանը Truth Social սոցիալական ցանցում, որտեղ ասվում է. «Իրանը ձգտում է ազատության, թերևս առավել, քան երբևէ։ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել!!!»։

Իրանում գործադուլները սկսվել են դեկտեմբերի 28-ին․ սկզբնական պատճառներն են եղել ազգային արժույթի կտրուկ արժեզրկումն ու հսկայական գնաճը։ Շուտով բողոքի ցույցերը տարածվել են գրեթե ողջ երկրով մեկ, իսկ Իրանի արևմուտքում երկու քաղաք անցել են ցուցարարների վերահսկողության տակ։ Իշխանությունները սկսել են բողոքների ճնշումը, որի ֆոնին երկրում գրեթե ամբողջությամբ անջատված է ինտերնետը։ Որոշ տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 200-ը, սակայն ճշգրիտ տեղեկություններ չկան։