Թեհրանում այրվել է ավելի քան 50 բանկ, ոչնչացվել մոտ 30 մզկիթ․ Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

Հունվարի 9-ի երեկոյան Իրանում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել։ Չնայած Իրանի անվտանգության ուժերի կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված կոշտ ճնշմանը և ինտերնետի անջատմանը, ցուցարարների բազմությունը դուրս է եկել Թեհրանի և այլ խոշոր քաղաքների փողոցներ․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

AFP-ի կողմից հավաստագրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Իրանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Սաադաթաբադ շրջանում ցուցարարները հարվածում կաթսաներին և վանկարկում «Մահ Խամենեիին» կարգախոսը, որն ուղղված է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին, իսկ անցնող ավտոմեքենաները ազդանշան են տալիս՝ ի նշան աջակցության։

Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին հաղորդել է հունվարի 9-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերի պատճառած վնասներիի մասին: Նրա խոսքով՝ հրդեհվել են ավելի քան 50 բանկ և մի քանի պետական ​​հաստատություններ, իսկ հրդեհից ոչնչացվել է ավելի քան 30 մզկիթ։

Իրանի Մարդու իրավունքների կենտրոնի (CHRI) իրավապաշտպանները, հղում անելով ականատեսներին, հայտնում են, որ Թեհրանի, Մաշհադի և Քարաջի հիվանդանոցները լի են վիրավոր ցուցարարներով: HRANA մարդու իրավունքների լրատվական գործակալության տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 62 մարդ, այդ թվում՝  անվտանգության ուժերի 14 աշխատակից և 48 ցուցարար, իսկ 2300 ցուցարար ձերբակալվել է։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կտրուկ դատապարտել է զանգվածային բողոքի ցույցերը՝ դրանց մասնակիցներին անվանելով «հրահրողներ»։

«Կան մարդիկ, որոնց գործը ոչնչացնելն է, – հունվարի 9-ին ասել է Խամենեին։- Նրանք ոչնչացնում են «միայն ԱՄՆ նախագահին ուրախացնելու համար»։

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին մեղադրել է Վաշինգտոնին և Իսրայելի իշխանություններին «ապակայունացնող գործողություններ» կատարելու և «խաղաղ բողոքի ցույցերը վանդալիզմի բռնի ակտերի վերածելու համար», հաղորդում է Reuters-ը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի