Պուտինը վախենում է ԱՄՆ-ից, որը ղեկավարվում է իմ կողմից․ Թրամփ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը ուրբաթ օր պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Պուտինը չի վախենում Եվրոպայից, այլ վախենում է ԱՄՆ-ից իր ղեկավարության ներքո, և պնդել, որ Եվրոպան դարձել է «անճանաչելի» ներգաղթային քաղաքականության պատճառով։

«Ակնհայտ է, որ նախագահ Պուտինը չի վախենում Եվրոպայից։ Նա վախենում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որը ղեկավարվում է իմ կողմից։ Եվրոպայից վախ չկա։ Գիտեք, Եվրոպան հետ է մնացել»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ ինքը, այնուամենայնիվ, սիրում է Եվրոպան և որ իր արմատները Եվրոպայից են։

Ապա հայտարարել է, որ Եվրոպան պետք է իր գործունեությունը կարգավորի․ «Հիմա նրանք սկսել են, նրանք ունեն ՆԱՏՕ-ի հիանալի առաջնորդ, և նրանք ՀՆԱ-ի 2 տոկոսը բարձրացրել են հինգ տոկոսի։ Դա մեծ քայլ է, բայց նրանք պետք է շատ զգույշ լինեն իրենց ներգաղթային քաղաքականության մեջ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարողացել է համոզել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ավելացնել պաշտպանական ծախսերը տարեկան ՀՆԱ-ի 2%-ից մինչև 5%-ի։

Նա նաև խոստացել էր, որ ԱՄՆ-ը երբեք ՆԱՏՕ-ին չի թողնի միայնակ դիմակայելու արտաքին սպառնալիքներին։

«Ռուսաստանն ու Չինաստանը չեն վախենա ՆԱՏՕ-ից, եթե ԱՄՆ-ն այնտեղ չլինի: Բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՆԱՏՕ-ի, նույնիսկ եթե այն չգործի հանուն մեզ»,- գրել է նա TruthSocial սոցիալական ցանցում։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի