Առաջին զորակոչը՝ մեկուկես տարով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Զինկոմի բակում այսօր վաղ առավոտից հավաքված էին զորակոչիկները և նրանց հարազատները:

«Պոզիտիվ գնում եմ Հայաստանի Հանրապետության, ծնողներիս, ընկերներիս էն մարդկանց համար ծառայելու, ովքեր էս երկիրը շենացնելու են»,- ասում է բանակ մեկնող տղաներից մեկը:

Զինակոչիկները հիմնականում քչախոս են։ Նրանք նախ բժշկական ստուգում են անցնում:

«Ովքեր ճանաչվել են պիտանի կամ սահմանափակումով պիտանի, այստեղ մի անգամ էլ վերջնական բուժզննություն են անցնում, ուսումնասիրվում են փաստաթղթերը»,-  ասում է զինկոմիսար Աշոտ Պետրոսյանը:

Զինակոչիկները մի քանի ժամից արդեն կրելու են զինվորական համազգեստը։ Ասում են՝ ծառայության վայրն էական չէ, կարևորը հայրենիքի սահմաններն անառիկ պահելն է։

«Գնում եմ, որ հայրենիքս պահեմ, ընտանիքիս համար եմ գնում, մեր եղբայրները մեր համար են պահել, մենք էլ մեր փոքր եղբայրների, քույրերի համար ենք գնում»,- նշում է տղաներից մեկը:

Ոչ այնքան զինակոչիկներին, որքան նրանց ծնողներին ու հարազատներին է ոգևորել կրճատված՝ մեկուկես տարի ծառայության ժամկետը։

«Ծնողի համար շատ լավ է, որ տարիուկես է, թեկուզ երկու տարի էլ լիներ, ամենակարևորը խաղաղությունն է»,- նշում է ծնողներից մեկը:

«Միևնույն է՝ անհանգստությունը կա, բայց ավելի ուրախ ենք, որ վեց ամիս շուտ կվերջացնի, կգա, կարևորը խաղաղություն լինի, բոլորը ծառայեն, հետ գան»,- ասում է մեկ այլ ծնող:

Տղաները ծառայության ժամկետի կրճատումը դրական են համարում, բայց ասում են՝ տարբերությունն այդքան  մեծ չէ, կարևորը՝ պատրաստականությունն է ու մարտական ոգին։

Ավտոբուսները զինակոչիկներին հավաքակայան են տեղափոխում. հենց այնտեղ էլ վիճակահանությամբ կորոշվի ծառայության վայրը։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան