Ադրբեջանական բանակի կարողությունների բարձրացումը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության հիմնական ոլորտներից է․ Վիննիկով

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ադրբեջանը հավատարիմ գործընկեր է և համագործակցում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու այլ գործընկեր երկրների հետ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության բարեփոխումների, կիբերպաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի։ Այս մասին ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերի կարողությունների և դաշինքի հետ դրանց փոխգործունակության բարձրացումը ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության հիմնական ոլորտներից մեկն է։

«1994 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին Ադրբեջանի մասնակցությունը թույլ է տվել ՆԱՏՕ-ին և առանձին դաշնակիցներին աջակցել Ադրբեջանին ընտրված ստորաբաժանումների մշակման գործում՝ փոխգործունակությունը բարելավելու համար: Ծրագրի շրջանակում Ադրբեջանը մշակում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող ստորաբաժանումներ, պատրաստում է ուժեր ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար և զարգացնում է այլ հնարավորություններ այն պոտենցիալ առաքելությունների համար, որոնց Ադրբեջանը կարող է մասնակցել ապագայում։ Ադրբեջանն արդեն զգալի ներդրում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելություններում և գործողություններում Կոսովոյում և Աֆղանստանում, և պահպանում է տեսանելի ներկայություն ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներում՝ «Գործընկերության շտաբային պաշտոններ» նախաձեռնության միջոցով: Ադրբեջանը նաև երկարաժամկետ հետաքրքրություն է ցուցաբերել ականազերծման և կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ ահաբեկչական հարձակումներից պաշտպանության գործում համագործակցության նկատմամբ»,- նշել է Վիննիկովը:

Նա նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է կարգավորման գործընթացի վերջին քայլերը և աջակցում է Ադրբեջանի ու Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման և մշտական ​​խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ ձեռնարկված բոլոր կառուցողական գործողություններին։

Վիննիկովի խոսքով՝ սա կարևորագույն նշանակություն ունի Սևծովյան տարածաշրջանի կայունության համար։

«Մենք այս գործընթացի անմիջական մասնակիցը չենք, բայց միշտ բարձր ենք գնահատել և աջակցել մեր դաշնակիցների ջանքերին՝ հակամարտությունների կարգավորմանը նպաստելու համար: Մենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը դիտարկում ենք որպես կարևոր քայլ կայուն խաղաղության և տարածաշրջանում կապերի բացման ճանապարհին։ Սա, իր հերթին, կամրապնդի տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կամրապնդի ՆԱՏՕ-ի գործընկերությունը տարածաշրջանի պետությունների հետ»,- ամփոփել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի