17-ամյա Կառլը դեկտեմբեր ամսվա «Բավարիայի» լավագույն ֆուտբոլիստն է
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լենարտ Կառլը ճանաչվել է գերմանական ակումբի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Ամսվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում 17-ամյա գերմանացին ստացել է ձայների 45 տոկոսը։ Կառլն առաջ է անցել անգլիացի հարձակվող Հարի Քեյնից (18 տոկոս) ու ֆրանսիացի վինգեր Մայքլ Օլիսեից (17 տոկոս)։
Դեկտեմբերին Լենարտ Կառլը «Բավարիայի» կազմում անցկացրել է 5 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ։