5-6 երեխա ունեցող ընտանիքների մեծ մասը գտնվում է մեր անապահովության համակարգում. Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այդ գումարները հաճախ դառնում են պարզապես գումար աշխատելու միջոց, ու մենք, ցավոք սրտի, շատ բազմազավակ ընտանիքներ ունենք՝ 5+, 6+ երեխայով, որոնց մեծ մասը գտնվում է մեր անապահովության համակարգում»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով նոր ծնվող երեխայի համար տրվող գումարին։

Նախարարի դիտարկմամբ՝ միանվագ ծննդյան նպաստը մի հիմնական նպատակ ունի կամ պետք է ունենա՝ ծննդյան ժամանակ, նախածննդյան կամ ծննդից ինչ-որ ժամանակ հետո ծախսերի փոխհատուցումն է կամ մեղմումը՝ երեխայի ծննդով պայմանավորված.

«Մենք շարունակում ենք խրախուսել երրորդ և հաջորդ, հատկապես երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը մեր մշտական նպաստով, որը, ես ինչպես նշեցի, 6 տարվա ընթացքում դառնում է 4 միլիոն դրամից էլ ավելի: Ու միջազգային փորձն է դա ցույց տալիս, որ միանվագ տրվող գումարները հիմնականում արագ ծախսվում են, շատ արագ, և հետո երեխային աջակցելու համար այդ ընտանիքները, հատկապես բազմազավակ ընտանիքները, պարզապես գումար չեն ունենում: Դրա համար էլ մեր երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան նպաստը ամսական 50,000 դրամի չափով դարձել է մշտական, այսինքն՝ աջակցության ծրագիրը, որը ավարտվում էր 2025 թվականի դեկտեմբերի 31-ին, հիմա մշտական նպաստ է, որով մեր բոլոր քաղաքացիները, որոնք երրորդ և հաջորդ երեխա կունենան, մինչև 6 տարեկանը կստանան 50,000 դրամ: Մենք քիչ փող չենք պատրաստվում ծախսել դրա վրա, բայց պատրաստվում ենք գումարը ծախսել այնպես, որ դա իրոք ծախսվի երեխայի խնամքի, մեծացման և ընտանիքի աջակցման վրա, ոչ թե պարզապես այդ պահին»։

Մանրամասները՝ տեսանյութում։