Տարբեր շրջանակներ դրդում են մեր հայրենակիցներին չստանալ ՀՀ քաղաքացիություն. Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
Բոլորը

«Տեղահանված մեր հայրենակիցները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Եվ մենք պրոբլեմը տեսնում ենք հիմնականում այդտեղ, որ շատերը չեն ուզում ստանալ քաղաքացիություն տարբեր պատճառներով: Եվ ես այստեղ չեմ կարող չնկատել կամ չխոսել այն շահարկումների մասին, որոնք անում են տարբեր շրջանակներ և դրդում մեր հայրենակիցներին չստանալ քաղաքացիություն»,- անդրադառնալով արցախցիներին տրամադրվող բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված հավաստագրերի մասին հարցին՝ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ դրդում են չստանալ քաղաքացիություն «որովհետև դրանով ինչ-որ բաներ հետո ապագայում կկարողանան իրենք իրենց հարցը լուծել թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ անձնական, չստանալ քաղաքացիություն, որովհետև քաղաքացիություն նշանակում է ոչ միայն իրավունք, այլև պարտականություն, այդ թվում օրինակ՝ ծառայելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Քաղաքացիությունը նաև այլ պարտականություններ է նշանակում»։

Անդրադառնալով ծրագրերին, Արսեն Թորոսյանը կրկին մանրամասնեց դրանք.

«Մենք ունենք մի քանի տեսակի փոխհատուցման չափեր տարբեր համայնքների համար՝ 3, 4 և 5 միլիոն դրամ: Եվ մենք կարծում ենք, որ այն մեր քաղաքացիները, որոնք որ ուզում են ձեռք բերել բնակարաններ, կարող են այդ գումարով և նաև ինչ-որ չափով նաև հավելյալ վարկային միջոցներ ներգրավելով, եթե ուզում են ավելի իրենց նախընտրելի բնակավայրում ունենալ այդ տունը, ձեռք բերել տունը: Ավելին, մենք նաև դա խրախուսելու համար գիտեք, որ զբաղվածության ծրագիր վերջերս հաստատեցինք՝ ինքնազբաղվածության ծրագիրը, որով խթանելու ենք փոքր բիզնեսների ստեղծումը այն քաղաքացիների համար, որոնք որ բնակարանային ծրագրի շահառու են դարձել: Եվ նաև ունենք գործող ծրագիր հիմա (դա արդեն վարձու աշխատողներին է վերաբերում), այդ մասով էլ փոփոխություններ ենք իրականացնում: Այսինքն՝ մենք ուզում ենք, որ նաև այդ մեր քաղաքացիները աշխատանք ունենան»։

Մանրամասները՝ տեսանյութում։