«12․7 միլիարդ դրամ են կանխատեսել ատոմակայանի համար որպես եկամուտ, որտեղից՝ Աստված գիտի»․ Դավիթ Ղազինյան

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Նախորդ տարեվերջին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ գումարեց և ինչպես կարգն է, ամեն տարի պետք է քննարկվի սակագնի փոփոխությունը։ Եվ հայտարարվեց, որ սպառողների համար սակագինը չի բարձրանում, բայց այստեղ կան մի քանի խնդիրներ, էներգոհամակարգի ամբողջ բալանսն ունի և՛ մինուսներ, և՛ պլյուսներ։ Այսինքն՝ ինչ-որ կազմակերպություններ ունենում են մինուսներ ֆինանսական, ինչ-որ կազմակերպություններ՝ պլյուսներ։ Հիմա հանձնաժողովի տված տեղեկանքով ստացվում է, որ մինուսներն ու պլյուսները կազմում են զրո-զրո»,-այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ հավելելով, որ մաթեմատիկական որևէ հաշվարկով չի կարող նման արդյունք լինել։

«Հաջորդ խնդիրը, որ ուզում եմ բարձրաձայնեմ, ատոմակայանի համար նախատեսվել է որպես կանխատեսվող այլ ֆինանսական եկամուտ 12,7 միլիարդ դրամ, որտեղի՞ց, Աստված գիտի։ Այն պարագայում, որ այս տարի ատոմակայանը կանգնելու է 150 օր, և կանխատեսվել է 12,7 միլիարդ դրամ այլ ֆինանսական եկամուտ։ Իսկ նախորդ տարի կանգնել է 30-ից 45 օր, բայց նախատեսված է եղել ընդամենը 189 միլիոն դրամ այլ ֆինանսական եկամուտ»,-նշեց նա։

Ղազինյանի խոսքով՝ պետությունը պետք է պատասխանի նաև, թե Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական, վարկային պարտավորությունները, որ այս տարի պետք է փակվեին, սակայն վճարումները հետաձգվել են, և այս պայմաններում, երբ գա մարելու ժամանակը, ինչ են անելու․ «Կամ պետք է պետությունը սուբսիդավորի, որպեսզի վարկային պարտավորությունները փակվի, կամ սակագինը թանկանա։ Այլ տարբերակ, չգիտեմ, թե ինչպես պետք է այդպիսի ֆինանսական օգուտով աշխատի, որ կարողանա այդ ամբողջը փակի»։