Թրամփը Իրանին սպառնացել է «դժոխքով»՝ ցուցարարներին սպանելու դեպքում, միաժամանակ, հրաժարվել հանդիպել շահի որդու հետ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին պատասխան միջոցներով, եթե Իսլամական Հանրապետությունը ճնշի վերջին երկու շաբաթներին փողոց դուրս եկած ցուցարարներին։

«Ես նրանց տեղեկացրել եմ, որ եթե սկսեն մարդկանց սպանել, ինչը նրանք սովորաբար անում են իրենց անկարգությունների ժամանակ, մենք նրանց շատ ուժեղ հարվածելու ենք»,- ասել է Թրամփը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում, գրում է The Times of Israel-ը։

Դիտարկմանը, որ բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ մարդիկ են զոհվել, Թրամփը պատասխանում է, որ այդ մահերի մի մասը պայմանավորված է հրմշտոցներով և պարտադիր չէ, որ իրավապահ մարմինների կողմից լինի։

«Ես վստահ չեմ, որ կարող եմ որևէ մեկին պատասխանատու համարել դրա համար, բայց նրանց շատ խիստ ասվել է, նույնիսկ ավելի խիստ, քան ես հիմա ձեզ հետ եմ խոսում, որ եթե նրանք դա անեն, ապա ստիպված կլինեն դժոխքով վճարել»,- ասել է Թրամփը։

Իրանի տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի հետ հանդիպելու վերաբերյալ հարցին ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ այս պահին դա չի անի։

«Ես նրան հետևել եմ, և նա թվում է հաճելի մարդ, բայց վստահ չեմ, որ այս պահին դա անելը նպատակահարմար կլինի։ Կարծում եմ, որ մենք պետք է թույլ տանք բոլորին դուրս գալ այնտեղ, և կտեսնենք, թե ով կհայտնվի»,- ասել է նա։

Ավելի վաղ  Թրամփը հայտարարել էր, որ եթե ​​Իրանը կրակ բացի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, Միացյալ Նահանգները նրանց օգնության կհասնի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի