Այս ցնցումներով եկեղեցին ՌԴ-ի ազդեցությունից հանելու փորձ է արվում․ կախվածությունը ծանր հետևանք ունեցավ․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
02.07.2026 | 14:58
ԵՄ-ի հետ քննարկվել է Հայաստանում էներգիայի կուտակման կայանների կառուցմանն աջակցելու հնարավորությունը
02.07.2026 | 14:43
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ
02.07.2026 | 14:34
770 դրամ ելակի, 275 դրամ լոլիկի և 400 դրամ չերի լոլիկի յուրաքանչյուր կգ-ի արտահանման համար
02.07.2026 | 14:22
ԵՄ-ում մտադիր են սահմանափակել երեխաների մուտքը սոցցանցեր
02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Բոլորը

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի համոզմամբ՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացները պետք է դիտարկել հանրային լայն կոնտեքստում, քանի որ հայ հասարակությունը փոփոխությունների փուլում է։

«Մեր հասարակությունն արդեն մի հինգ-վեց տարի է գտնվում է փոխանցման՝ մի տիպից, համակեցության մի ձևից մեկ այլ ձևի անցման շրջանում։ Մեզ մոտ տեղի է ունեցել և՛ սերնդափոխություն, և՛ սերնդափոխության հետ միասին մտածողության և արժեքային, այսպես ասած, լուրջ փոփոխություններ են տեղի ունենում»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է Թադևոսյանը և շեշտում, որ եկեղեցին, լինելով հասարակության մի մաս, չի կարող զերծ մնալ այս փոփոխություններից։

«Չի կարող նրա մի մասը փոխվել և մի փոքրիկ մասը չփոխվել։ Խոսքը վերաբերում է եկեղեցուն։ Եկեղեցին մեր հասարակության մի մասն է։ Հատկապես Հայաստանում գործող եկեղեցին»։

Մարդաբանը կարծում է, որ խորհրդային շրջանում եկեղեցին վերածվել էր «սովետական եկեղեցու»՝ կորցնելով իր բուն գործառույթը։

«Եկեղեցին դարձել է սովետական եկեղեցի։ Ինքը, բառիս բուն իմաստով, սովետական տիպի եկեղեցի էր, այն իմաստով, որ եկեղեցու ամբողջ անձնակազմը ինքը չուներ ինքնուրույնություն։ Կրոնն, ըստ էության, արգելված էր, մարդիկ չէին կնքվում։ Ինքը շատ խորհրդանշանական, մշակութային-խորհրդանշանային դերակատարում է ունեցել, ինքը կրոնական, հավատքի ոլորտում դերակատարում չի ունեցել։ Եվ դրանով կարելի է նաև բացատրել այն, որ եկեղեցում հայտնվել են մարդիկ, շատ հաճախ ծառայողներ, որոնք իրենք էլ առանձնապես հավատքի հետ այդքան մոտ չեն եղել»։

Նա նաև անդրադառնում է եկեղեցականների՝ ՊԱԿ-ի գործակալ լինելու մասին մեղադրանքներին՝ նշելով, որ դա խորհրդային համակարգի տրամաբանության մեջ էր։

«Չէր կարող այդպես չլինել, հասկանու՞մ եք։ Սովետական Միությունում նույնիսկ դասախոսներն էին, այսպես ասած, ԿԳԲ-ի կողմից վերահսկվող։ Եթե նրանք նույնիսկ գործակալ չէին, համենայն դեպս համագործակցում էին։ Ես Ազգային անվտանգություն չեմ ասում, որովհետև ԿԳԲ-ն դա ոչ միայն հաստատության անվանումն էր, այլ դա նաև ամբողջ բովանդակությունն է ներկայացնում։ Եվ այսօր, երբ որ մենք ասում ենք Ազգային անվտանգության ծառայություն և ասում ենք ԿԳԲ, դրանք տարբեր բաներ են։ Մեր Ազգային անվտանգության ծառայությունն իր մեջ ունի կգբ-ական էլեմենտ։ Եվ այդ էլեմենտի որոշ բաներ կապված են նաև եկեղեցու հետ, որովհետև չէր կարող այդպես չլինել»։

Ըստ Թադևոսյանի՝ այս կախվածության վիճակը բնորոշ է եղել ոչ միայն եկեղեցուն, այլև պետության ղեկավարներին։

«Մենք ունեցել ենք նախագահներ՝ երկրի պրեզիդենտի մակարդակով, իրենք չեն եղել ինքնուրույն։ Հիշե՛ք Սերժ Սարգսյանի 2013-ի սեպտեմբերի 3-ի խայտառակ բանը, չէ՞, որ գնաց Մոսկվա, մինչև այդ ինքը Եվրոմիությանը ինտեգրման հսկայական պրոցես էր անցնում, գնաց, մեկ օրում Պուտինը ուղղակի իրեն նստացրեց և ստիպել տվեց, որ ստորագրի։ Հրաժարվե՞ց, չէ, նա մտավ այդ Եվրասիական, Մաքսային միություն, հետո՝ ԵԱՏՄ։ Այսինքն՝ մեկ օրում ոնց կարող է մարդը փոխվել։ Ուրեմն այդ մարդը ինքնուրույն չէ։ Նույնը, ասենք, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, երբ որ ընդամենը 100 միլիոն գույք-պարտքի դիմաց, թե ինչ էր, չէ՞, 100 միլիոնի դիմաց ամբողջ երկրի ռազմավարական կառույցները վաճառեց Ռուսաստանին»։

Թադևոսյանը նշում է, որ Հայաստանը գտնվել է «նեոգաղութատիրական» ազդեցության տակ, և այսօր դրանից դուրս գալու հնարավորություն կա՝ Ռուսաստանի թուլանալու պայմաններում։

Մշակութային մարդաբանը «ազգային արժեքները ոտնահարվում են» մեղադրանքները համարում է «դատարկ խոսակցություններ» և առաջ է քաշում եկեղեցու «ազգայնացման» գաղափարը։

«Եկեղեցին պետք է ազգայնացվի, պիտի դառնա մերը, և այդ դեպքում իսկական ազգային արժեքային դաշտում ինքը կհայտնվի։ Թե չէ ո՞նց եք տեսնում ազգային արժեք, որի մասին կան կասկածներ, որ ինքը, ասենք, կամ հայտնվում են այնքան կասկածներ, որ սկսում ես մտածել… հակափաստարկներ էլ չկան եկեղեցու կողմից, որովհետև եթե բերվում են մեղադրանքներ, ինքը պետք է բերեր հակափաստարկներ։ Ոչ մի հակափաստարկ այդ բոլոր մեղադրանքներին մինչև հիմա չի հնչեցվել։ Եթե չի հնչեցվել, նշանակում է՝ մի ինչ-որ բան այնպես չի, չէ՞»։

Նա շեշտում է, որ պետք է հստակ սահմանազատել պետականը և ազգայինը, և եկեղեցին չպետք է խառնվի պետական-քաղաքական գործերին։

«Առաջին հերթին պետք է եկեղեցին լինի մաքուր կրոնական կառույց։ Ազգայինն ասելով՝ ավելի շատ պետք է հասկանալ այդ դեպքում մշակութային այն ընդհանրությունները, որոնք որ Հայաստանում ապրող հայությանը և սփյուռքի տարբեր մասերում ապրող հայությանը միավորում են։ Պետությունը, դա ավելի շատ քաղաքական գործունեություն իրականացնող, հասարակության քաղաքական, այսպես ասած, պահանջները և կազմակերպվածությունն իրացնող կառույցն է, և եկեղեցին քաղաքական կազմակերպվածության հետ կապ չպիտի ունենա ընդհանրապես, և ինքը չպետք է մտնի քաղաքական դաշտ։ Ոչ կրթության ոլորտ, ոչ տնտեսության ոլորտ, ոչ քաղաքականության ոլորտ։ Եկեղեցին ինստիտուտ է, որը ծառայություն է իրականացնում, ինքը իշխանություն չի, կառավարություն չի, պետություն չի։ Իրեն չենք տվել մենք որպես պետություն, քաղաքական մարմին մեր վրա իշխելու այդ լիազորությունը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան