Նախկին իշխանության քրեածին էլեմենտները մինչ այսօր պայքարում են, որ Արամի 23 շենքը քանդվի․ Տիգրան Հեքեքյան

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

«Վարչապետի աշխատակազմից եկել էին ներկայացուցիչներ և համոզում էին, որ  Արամի 23 շենքը երկու մետր քանդվի: Այսինքն նրանք եկել են հանցավոր համաձայնության նախկին կառավարության մնացուկների հետ, որոնք ինչ-որ կերպ մոտեցել են Փաշինյանին»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը։

«Նախկին իշխանության քրեածին էլեմենտները մինչ այսօր պայքարում են, որ Արամի 23 շենքը քանդվի»,-ասաց Հեքեքյանը և հավելեց, որ որպես շենքի սեփականատեր բավարարված չեն Մեսչյանի երեկվա ելույթից այն առումով, որ որևէ ժամկետ չարծարծվեց, թե երբ կներկայացվի երկրորդ նախագիծը, երբ կներկայացվի նախարարություն, երբ կսկսեն շինարարությունը։

«Ստացվում է այսպես՝ մենք շենք չենք քանդում, ինքն իրեն կքանդվի»,- ասաց Հեքեքյանը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերից մինչև օրս երգչախմբից 15 երեխա է դուրս եկել՝ պայմանների, միջավայրի պատճառով, շատ կարևոր հրավեր են ունեցել, սակայն մերժել են։

««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կառույցում գործող երգչախմբի՝ թվով 160 երեխայի աշխատանքը խաթարված է, և  եթե այսպես գնա մենք հետո հնարավոր է չկարողանանք վերականգնվել»,- ասաց նա։

Քննարկման մասնակից ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն էլ խնդրի վերաբերյալ նշեց, որ «Հին Երևանի» տարածքում  բոլոր աշխատանքները կատարվում են  ապօրինաբար, դրանց վերաբերյալ հայտարարություններ են արել, սակայն մինչ օրս «Հին Երևանի» տարածքում կատարվում են դարձյալ ապօրինի շինարարական աշխատանքներ։

Պաշտոնյայի խոսքով՝ հուշարձանի ամրակայումը չպետք է լինի ժամանակավոր, միայն վերևի մասով, քանի որ հիմքերի թուլացման պատճառով է հուշարձանն այսօրվա վիճակում։  Նա ասաց, որ եթե հիմքերը չամրակայվեն, որևէ միջոցառում անիմաստ է։

«Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի» քննարկմանը մասնակցող ճարտարապետ Դավիթ Նահատակյանն էլ հավելեց, որ վերջին 25 տարում մեծ սխալներով են կատարվում պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները: