Ես եպիսկոպոսների մեջ նստում եմ որպես մեղավոր․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սա իրական Հայաստանն է, և Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների պետությունն է։ Ես ասել եմ, որ 2021 թվին մենք ասում էինք, որ ապագա կա, այսօր ասում ենք, որ ապագան այսօր է։ Եվ երբ որ մենք նայում ենք Հայաստանի տնտեսական ցուցանիշները, երբ որ մենք նայում ենք Հայաստանի միջազգային հեղինակությունը, երբ որ նայում ենք Հայաստանում և նրա շուրջ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը, ըստ էության, այո, դա այն խնդիրն էր, որը մենք 2021 թվականին ուզում էինք լուծել և մենք լուծել ենք այդ խնդիրը։ Եվ այդ խնդրի լուծումը ակնհայտ է»,-այս մասին լրագրողների հարցին ի պատասխան նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև նա անդրադարձավ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին և նրա հետ կապված հայտնի օֆշորային սկանդալին։ Փաշինյանից հետաքրքրքվեցին՝ իր ձևակերպմամբ «Բենթլի Սամոյի» հե՞տ է պատրաստվում բարենորոգել եկեղեցին։

«Նոր Կտակարանում այսպիսի մի դրվագ կա։ Երբ որ փարիսեցիները և սադուկեցիները տեսան, որ Հիսուսը մաքսավորների և մեղավորների հետ է նստում, սկսեցին նրա աշակերտներին մոտավորապես նույն հարցերը տալ, ինչ-որ դուք եք տալիս։ Եվ երբ որ աշակերտները դրա մասին ասացին Հիսուս Քրիստոսին, Հիսուսը ասաց. «Առողջներին բժիշկ պետք չի, և անմեղների համար չեմ եկել, այլ մեղավորների համար եմ եկել»։ Հիմի մեզնից յուրաքանչյուրը, այստեղ էլի ուշադրություն դարձրեք, ես հանկարծ չվերապահվի, թե մենք այդ սեղանի շուրջ նստած որևէ մեկին Հիսուսի դերակատարում ենք վերապահում, մյուսներին՝ մեղավորի դերակատարում ենք վերապահում։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ցանկացած հետևորդ, ինքը պետք է գիտակցի երկու բան, որ ինքը մեղավոր է, և մյուս կողմից, եթե ինքը Հիսուս Քրիստոսի իրական հետևորդ է, ինքը նաև Հիսուս Քրիստոսի գործելակերպի, վարվելակերպի, խոսույթի տրամաբանության և առաքելության մեջ է։ Ես եպիսկոպոսների մեջ նստում եմ որպես մեղավոր»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։