«Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով․ ՊԵԿ

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ մաքսային ռիսկերի կառավարման համակարգի արդիականացման շնորհիվ շեշտակի աճել է «կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռը։

«Մաքսային բարեփոխումներ՝ հօգուտ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների։ Պետական եկամուտների կոմիտեն, բիզնես գործընթացների դյուրինացմանը միտված՝ դեռևս 2025 թվականի սկզբից ներդրած թվային նոր գործիքակազմերի և դրանց շարունակական արդիականացման շնորհիվ, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող ռիսկի պրոֆիլների վերանայման արդյունքում՝ շոշափելի արդյունքներ է արձանագրում։

Կոմիտեի ղեկավարության նախաձեռնությամբ և նախանշված ուղենիշերով վերանայվել են բոլոր ռիսկի պրոֆիլները և դրանց զգալի քանակն արդիականացվել է։  Բացի այդ, նախորդ տարվա մայիսից ներդրվել է նաև ռիսկերի կառավարման վրա հիմնված՝ ապրանքների հայտարարագրերի բացթողնման ինքնաշխատ համակարգը, ինչը նշանակում է, որ մաքսային ամբողջ գործընթացում տնտեսվարողը գործ ունի ավտոմատացված, թվայնացված համակարգի հետ՝ բացառելով մարդկային գործոնը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՊԵԿ մաքսային ռիսկերի կառավարման և վիճակագրության վարչության պետ Ռաֆայել Գրիգորյանի, եթե 2024 թվականի ընթացքում արձանագրվել է ապրանքների հայտարարագրերի ավտոմատ բացթողնման ընդամենը 0.06 տոկոս, ապա 2025-ի նոյեմբերի տվյալներով՝ ինքնաշխատ բացթողնման տոկոսը կազմել է 8 տոկոս, իսկ արդեն՝ դեկտեմբերին 8.15 տոկոս։

Տարվա ընթացքում շարունակելով համակարգի արդիականացման գործընթացը, մասնավորապես, վերանայելով արդեն իսկ կիրառվող՝ սակագնային, ոչ սակագնային և  թիրախային հսկողության ռիսկի պրոֆիլները և դրանց համապատասխան ցուցիչները, իրականացվել են մշտադիտարկումներ,  մակրո և միկրո մակարդակներում կատարվել են մեծածավալ վերլուծություններ։ Նոր կարգաբերումների արդյունքում ապաակտիվացվել է ամբողջ ռիսկի պրոֆիլների  1/5-րդը կամ մոտ 21 տոկոսը, ընդ որում, այդ ծավալը կազմում է ընդհանուր վերլուծության ենթարկված տվյալների 31 տոկոսը։

Այսպիսով, ըստ հաղորդագրության, մաքսային ռիսկերի կառավարման համակարգի արդիականացման շնորհիվ շեշտակի աճել է նաև «կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռը։ Ռաֆայել Գրիգորյանի խոսքով՝ իրականացված աշխատանքների արդյունքում ապահովվել է ՀՀ կառավարությանը խոստացած թիրախը։

«2024 թվականի ընթացքում, նոյեմբերի տվյալներով՝ «կանաչ ուղու» միջերեսային արտացոլմամբ ապրանքների հայտարարագրերի բացթողումը կազմել է ընդամենը 56.4 տոկոս, իսկ 2025 թվականի նույն ժամանակահատվածում՝ 70.2 տոկոս։ Արձանագրված աճին զուգահեռ՝ զգալի նվազել է նաև «դեղին ուղի» և «կարմիր ուղի» ընթացակարգերով ապրանքների հայտարարագրերի բացթողումների քանակը։ Ռիսկերի կառավարման համակարգում տարեսկզբից մեկնարկած աշխատանքներն ավարտվել են նոյեմբերին։ Հատկանշական է, որ դեկտեմբերի ցուցանիշները ևս առաջանցիկ են․   «կանաչ ուղի» միջերեսային արտացոլմամբ ապրանքների հայտարարագրերի բացթողումը կազմում է  շուրջ 73 տոկոս։ 2024-ի համեմատ՝ այն աճել է 16.6% տոկոսային կետով»,– եզրափակվում է հաղորդագրությունը։