Ցույցերի 12-րդ օրը Իրանում. քրդական ընդդիմությունը համընդհանուր գործադուլի կոչ է անում

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում բողոքի ցույցերի 12-րդ օրը անկարգությունների ժամանակ դանակահարության հետևանքով ոստիկան է սպանվել։ Այս մասին գրում է France 24-ը՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցներին։

Շահին Դեհղանը, որը Թեհրանից արևմուտք գտնվող Մալարդ շրջանում ոստիկանական ուժերի անդամ էր, «նահատակվել է անկարգությունները զսպելու ջանքերի ժամանակ դանակահարվելու հետևանքով», հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

Իրանում անկարգությունները սկսվել են դեկտեմբերի 28-ին, երբ Թեհրանում առևտրականները բողոքի ակցիա էին կազմակերպել գների բարձրացման և ռիալի անկման դեմ, ինչը նմանատիպ ակցիաների ալիք է առաջացրել երկրի այլ քաղաքներում։ Պաշտոնական հայտարարությունների և տեղական լրատվամիջոցների վրա հիմնված AFP-ի հաշվարկի համաձայն՝ ցույցերը տարածվել են Իրանի 31 նահանգներից 25-ում, տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։

Իրաքում գործող մի քանի քրդական ընդդիմադիր կուսակցություններ կոչ են արել հինգշաբթի համընդհանուր գործադուլ անցկացնել Իրանում՝ ի պաշտպանություն բողոքի ցույցերի, հայտնել է արտաքսված կուսակցություններից մեկի ներկայացուցիչն AFP-ին։

Կոմալա կուսակցությունը, որն Իրաքում գործող իրանցի քրդերի անջատողական խմբավորում է, և որին Թեհրանը համարում է ահաբեկչական կազմակերպություն, չորեքշաբթի հայտարարել է գործադուլի մասին։

«Յոթ քրդական ընդդիմադիր կուսակցություններ կոչ են արել համընդհանուր գործադուլի։ Այս կոչի նպատակն է՝ ցույց տալ քրդական ժողովրդի միասնական աջակցությունը Իրանի ժողովրդի կողմից Իսլամական Հանրապետության դեմ մղվող պայքարին և բողոքի ցույցերին»,- AFP-ին ասել է Կոմալայի կենտրոնական կոմիտեի անդամ Հասան Ռահմանփանահը։

Նա նաև Իրանի իշխանություններին մեղադրել է ցուցարարների դեմ «դաժան և հանցավոր հարձակումների» մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի