Տեղի է ունեցել աշխարհի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների կողմից հիմնադրված համայնքի առաջին միջոցառումը

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Աշխարհի առաջատար համալսարանների հայ շրջանավարտները՝ Հայաստանում Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի նախաձեռնությամբ, միավորվել են՝ ստեղծելով միասնական համայնք։

Համայնքի նպատակն է համախմբել աշխարհի առաջատար համալսարաններում կրթություն ստացած հայ մասնագետներին և ձևավորել ազդեցիկ, վստահելի ու համագործակցային միջավայր, որտեղ հնարավոր կլինի իրացնել անդամների կարողությունները, պոտենցիալն ու կապերը՝ իրականացնելով հայանպաստ նախագծեր։

Շրջանավարտների նախաձեռնության մասին ազդարարող առաջին միջոցառումն անցկացվեց 2025 թվականի տարեվերջին․ առաջին անգամ մեկ հարկի տակ համախմբվեցին 65 շրջանավարտներ` ավելի քան 14 առաջատար համալսարաններից, համայնքի հիմնադիրները, անդամները, հյուրերն ու գործընկերները։ Համայնքը միավորել է Օքսֆորդի, Ստենֆորդի, Հարվարդի, Քեմբրիջի համալսարանների, Լոնդոնի Իմփերիալ քոլեջի, Չիկագոյի, Կոլումբիայի, Էդինբուրգի, Մանչեսթերի, INSEAD-ի, Լոնդոնի բիզնես դպրոցի և այլ առաջատար համալսարանների շրջանավարտներին։
Միջոցառումն իրականացվել է տեղական և միջազգային առաջատար ընկերությունների աջակցությամբ, որոնք կարևորում են կրթության ուժն ու մարդկային կապերի ձևավորումը: Միջոցառման գլխավոր գործընկերներն էին Ամերիաբանկը և Ֆրիդոմ Բրոքեր Արմենիան, իսկ գործընկերների թվում էին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ն և Բոյդեն Արմենիան:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նախաձեռնության հիմնարար արժեքներն ու նպատակները, առաջիկա նախագծերը, ինչպես նաև կրթական, մշակութային ու բարեգործական ծրագրերը՝ մատնանշելով նորաստեղծ կառույցի տեսլականը գաղափարների շուրջ։

«Որոշվեց, որ պետք է շրջանակն ընդլայնել և չսահմանափակվել միայն Օքսֆորդի համալսարանով, այլև մեր հարգարժան գործընկերներին առաջատար համալսարաններից միավորել մի համայնքի շուրջ, ուր կծնվեն նոր գաղափարներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն գործարար միջավայրի, և ոչ միայն, բարելավմանը», – միջոցառման ժամանակ նշեց Հայաստանի Օքսֆորդի համալսարանի շրջանավարտների բիզնես ակումբի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը:

Առաջատար համալսարանների հայ շրջանավարտների նորաստեղծ համայնքի նպատակների շարքում են նաև կրթական ներուժի համախմբումը, մասնագիտական կապերի ստեղծումը և գիտելիքահեն նախաձեռնությունների, վերլուծությունների իրագործումը՝ ի նպաստ Հայաստանի շարունակական զարգացման։

Մասնագիտական գործունեությանը զուգահեռ համայնքի գաղափարական հենքում են նաև բարեգործական նախաձեռնությունները. անդրանիկ միջոցառման ընթացքում համայնքի աջակցությունն ուղղվեց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի օժանդակությանը:

Աշխարհի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների համայնքի հետագա ծրագրերը կհանրայնացվեն առաջիկա ամիսների ընթացքում։

Համայնքին միանալ կարող են աշխարհի առաջատար համալսարանների մագիստրատուրայի, դոկտորական, ինչպես նաև միջազգային MBA, MPA, EMBA և այլ կառավարչական ծրագրերի հայ շրջանավարտները։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: