Սիրիական բանակի կողմից սկսված հրետակոծությունից հետո խաղաղ բնակիչները փախչում են Հալեպի քրդական թաղամասերից

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Սիրիական բանակը չորեքշաբթի սկսել է հրետակոծել Հալեպի քրդաբնակ թաղամասերը, այն բանից հետո, երբ քաղաքացիական անձանց տարածքը լքելու համար տրված վերջնաժամկետը լրացել է։ Այս մասին հայտնել է AFP-ի թղթակիցը, գրում է France 24– ը։

Զինվորականները քաղաքի՝ քրդերի կողմից վերահսկվող շրջանները հայտարարել էին «փակ ռազմական գոտի» ժամը 15:00-ից (12:00 GMT), միաժամանակ, ստեղծելով «երկու անվտանգ մարդասիրական անցակետեր», որոնցով հազարավոր խաղաղ բնակիչներ փախել են վերջնաժամկետից առաջ։

Երեքշաբթի սկսված մահացու բախումներն ամենալուրջն են երկու կողմերի միջև, որոնք մինչ օրս չեն կարողացել իրականացնել նախորդ տարվա մարտի համաձայնագիրը՝ քրդերի կիսաինքնավար վարչակազմը և բանակը միավորելու Սիրիայի նոր իսլամիստական ​​կառավարությանը։

AFP-ի թղթակիցները Հալեպում տեսել են ընտանիքների մեծ խմբեր, որոնք երեխաներով լքել են թաղամասերը՝ իրենց իրերը տանելով։

«Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերում գտնվող Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի բոլոր ռազմական դիրքերն օրինական ռազմական թիրախներ են»,- հայտարարել է սիրիական կառավարական բանակը՝ անդրադառնալով քրդերի գլխավորած ուժերին։

Քուրդ բարձրաստիճան պաշտոնյա Իլհամ Ահմեդը Դամասկոսին մեղադրել է քրդերի դեմ «ցեղասպանական պատերազմ» սկսելու մեջ՝ կոչ անելով Սիրիայի կառավարությանը «հետապնդել բանականության ուղին՝ խնդիրները երկխոսության միջոցով լուծելու համար»։

Բռնության պատճառով դադարեցվել են Հալեպի օդանավակայանից և դեպի այնտեղ չվերթները, փակվել են դպրոցները, համալսարանները, պետական գրասենյակները։

Երեքշաբթի օրվա բախումների ժամանակ զոհվել է 9 մարդ, որոնց մեծ մասը՝ քաղաքացիական անձինք։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են մարտական ​​գործողությունները սկսելու համար։

53-ամյա տնային տնտեսուհի, սիրիական թաղամասի բնակիչ Ջուդ Սերժիանն ասել է, որ բռնությունը «հիշեցրել է պատերազմի մասին»։

«Մենք գնալու ուրիշ տեղ չունենք, այնպես որ՝ կմնանք մեր տանը»,- ասել է Աշրաֆիեի մոտակայքում գտնվող սիրիական թաղամասում ապրող Սերժիանը։

Դամասկոսում քրդերի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ Աբդուլ Քարիմ Օմարն AFP-ին ասել է, որ Հալեպի քրդաբնակ թաղամասերն «ամբողջովին պաշարված են»։ Նա հերքել է լուրերը, որ այս տարածքներից որևէ արկ է արձակվել՝ պնդելով, որ դրանք վերահսկվում են քրդերի «Ասայիշ» ներքին անվտանգության ուժերի կողմից, «որոնք ունեն միայն թեթև զենքեր»։

SDF-ը վերահսկում է Սիրիայի նավթով հարուստ հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների մեծ մասը՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ, և կարևոր դեր է խաղացել 2019 թվականին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտության մեջ։

Քրդական իշխանության՝ սիրիական պետությաննինտեգրման վերաբերյալ մարտյան համաձայնագիրը պետք է իրականացվեր մինչև 2025 թվականի վերջը։ Քրդերը պնդում են ապակենտրոն կառավարման հարցում, ինչը Սիրիայի նոր իշխանությունները մերժել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի