Փաշինյանը նոր թափ է հաղորդում Գարեգին Բ-ի հեռացման ծրագրին. վարչապետի ստորագրություն՝ հավատացյալի «գրչով». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:24
ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:23
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտեն պարզաբանում է
02.07.2026 | 20:10
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այլևս չի պահում ձևական կողմն ու Հայ առաքելական եկեղեցու ներքին խնդիրների մասին խոսելիս հանդես է գալիս ՀՀ վարչապետի դիրքից։ Եկեղեցին բարենորոգելու իր մտադրության մասին արդեն շուրջ վեց ամիս հայտարարող Փաշինյանը, որը պարբերաբար պնդում է, թե գործընթացին մասնակցում է որպես շարքային հավատացյալ, Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու մասին 10 հոգևորականների հայտարարությանը միացել է որպես ՀՀ կառավարության ղեկավար։

«Տասը եպիսկոպոսների հետ մենք որոշում կայացրեցինք և հայտարարություն ստարոգրեցինք սուրբ եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին»,- հայտարարել է Փաշինյանը։

Սուրբ Ծննդյան տոնին ուխտերթ իրականացրած վարչապետը հերթական ուշագրավ հայտարարությունն է անում՝ առանց փաստեր նշելու։ Ըստ նրա՝ եկեղեցին փորձում են օգտագործել ՀՀ-ի դեմ։

Մայր Աթոռն անօրինական է համարում ոչ միայն Փաշինյանի ստեղծած համակարգող խորհուրդը, այլև պատարագները, որտեղ, ըստ Գարեգին 2-րդ կաթողիկոսի, ակնհայտ շեղում կա ծիսակարգից։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը սահմանում է վարչապետի լիազորությունների շրջանակը։ Սահմանադրությունն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եկեղեցու ներքին հարցերին միջամտելու կամ կաթողիկոսին հրաժարական պարտադրելու որևէ լծակ չի տալիս։

Արդյո՞ք վարչապետը խախտում է Սահմանադրությունը, Factor TV-ն երեկ հետաքրքրվեց Փաշինյանի հետ պատարագի մասնակցող ՀՀ նախագահից, ինչին Վահագն Խաչատուրյանը բացասական պատասխան տվեց։

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը Վահագն Խաչատուրյանի դիրքորոշումը չի կիսում։

«Սահմանադրությունը ոչ միայն այդպիսի լիազորություն չի ամրագրում, այլև արգելում է այդպիսի գործողություններ կատարելը։ Այստեղ դուք անելիք չունեք, քանի որ Սահմանադրությանը հակասող է այդ գործունեությունը»,- ասում է նա։

Սահմանադրական փոփոխությունների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը ժողովրդավարական պետության տեսանկյունից անթույլատրելի է համարում կրոնական, հասարակական կամ քաղաքական միավորման գործունեությանը միջամտելը, որը հանգեցնում է Եվրոպական կոնվենցիայի խախտման։

ԳԽՀ անդամ Գևորգ Դանիելյանը նշում է՝ եթե կրոնական կազմակերպության գործունեության խոչընդոտումն իրականացվել է իշխանական ազդեցությունն օգտագործելով, ապա դա դիտվում է պատիժը ծանրացնող հանգամանք․ «Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով նախատեսված է քրեական պատասխանատվություն, եթե խոչընդոտվում է կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը կամ ծեսի կատարումը»։

Արթուր Սաքունցի խոսքով՝ Կաթողիկոսին փոխել-չփոխելու հարցը կրոնական կազմակերպության ներքին գործն է, որտեղ քաղաքական իշխանությունը չունի միջամտելու որևէ հնարավորություն։ Սակայն նա գործող Սահմանադրությունում խնդիրներ է տեսնում Հայ առաքելական եկեղեցուն առնչվող դրույթների վերաբերյալ։ Ըստ Սաքունցի՝ վերանայման անհրաժեշտություն ունեն ՀՀ-ի և Հայ առաքելական եկեղեցու հարաբերություններին առնչվող իրավական ակտերը։

«Սա պետք է լինի իշխանության խնդիրը, վերացնել խտրական մոտեցումները, դադարեցնել այս օրենքի գործողությունները, ոչ թե զբաղվի որևէ կրոնական կազմակերպության բարենորոգմամբ, որն իր գործառույթը չէ։ Այո, կան մտահոգություններ, որ եկեղեցին զբաղվում է կուսակցական գործունեությամբ, որովհետեև նա չի էլ թաքցնում, որ աջակցում է, բայց սա քաղաքական պայքարի դաշտում է գտնվում»,- ասում է նա։

Նախորդ տարեվերջին Նիկոլ Փաշինյանին սուր քննադատել էին հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները՝ կոչ անելով չհատել լիազորությունների շրջանակը։ Չնայած կոշտ հայտարարությանը՝ վարչապետը չի փոխել իր գործելակերպը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան