Թրամփի սպառնալիքն Իրանի իշխանությունը լուրջ է ընկալել․ ԱՄՆ-ն կարող է միջամտել, եթե կոշտ վարվեն ցուցարարների հետ․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին, իշխանության կայունությանը, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ճնշումներին։ Փորձագետը վերլուծել է նաև Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները և հայ-ադրբեջանական գործընթացի վրա արտաքին ազդակների ազդեցությունը։
Արմեն Պետրոսյանը նշում է․ «Իրանում ներքին հերթական ներքաղաքական ճգնաժամն է՝ այս դեպքում տնտեսական պատճառներով պայմանավորված։ Տնտեսական խնդիրներով պայմանավորված խնդիրները և նման ժամանակահատվածները Իրանի ժամանակակից պատմության ընթացքում պայմանավորված են եղել հատկապես պատժամիջոցներից բխող տնտեսական խնդիրներով, քաղաքական, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներով»։

Ըստ փորձագետի՝ բողոքի ցույցերը սկսվել են տարերայնորեն․ «Պարբերաբար, ինչպես սպոնտան առաջացան, այնպես էլ հետագայում արտաքին ուղորդում է եղել, վերածվել են ներքաղաքական ճգնաժամի իշխանությունների կողմից, բայց որոշակի ժամանակահատվածում կառավարելի են դարձել և հիմնականում ուժի կիրառման միջոցով դրանք ճնշվել են»։

Պետրոսյանն ընդգծում է՝ Իրանի իշխանությունները բավականաչափ թուլացած են։ Նա նաև փաստում է այլընտրանքի բացակայությունը․ «Իշխանական համակարգին այլընտրանք ընդդիմադիր համակարգ չկա։ Ո՛չ քաղաքական առումով, ո՛չ քաղաքացիական հասարակության առումով»։

Խոսելով արտաքին մարտահրավերների մասին՝ արևելագետը նկատում է․ «Միջազգային հարաբերությունները գտնվում են ճգնաժամում, ընդ որում՝ դա բնավ էլ Միացյալ Նահանգների գործողություններով չի սկսվել։ Դա 2022 թվականից հետո Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված այդ հարձակումից հետո միջազգային իրավունքի ճգնաժամի հետևանք է»։

Պետրոսյանի խոսքով՝ Իրանը դարձել է հիմնական թիրախ․ «Իրանը այն երկրներից մեկն է, որը այս ճգնաժամից ամենաշատն է տուժել։ Որովհետև ուկրաինական պատերազմին զուգահեռ մենք տեսանք՝ ընդամենը մեկ տարի հետո մերձավորարևելյան ռեգիոնում լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին՝ ուղղված Իսրայելի կողմից»։

Իսրայելի գործողությունների համատեքստում նա նշում է․ «Իսրայելը կարողացավ փաստացի էականորեն նվազեցնել Իրանի ազդեցությունն ամբողջ տարածաշրջանում և թուլացնել վարչակարգի դիրքերը»։ Ըստ նրա՝ Իրանում շատ լավ հասկանում են, հաշվի առնելով նաև Իսրայելում իշխող Նեթանյահուի կառավարության անկանխատեսելիությունը, որ ցանկացած պահ, առիթ օգտագործվելու է Իրանի դեմ հերթական մեծ, մասշտաբային հարձակում իրականացնելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան