Ամերիկյան բանտում մահացել է ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի գործակալ Օլդրիչ Էյմսը, որը Մոսկվային էր հանձնել «գրեթե ամբողջ ԿՀՎ գործակալական ցանցը» 

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով դատապարտված ԿՀՎ նախկին աշխատակից Օլդրիչ Էյմսը հունվարի 5-ին մահացել է Մերիլենդ նահանգի Քամբերլենդի դաշնային բանտում։ Նա 84 տարեկան էր։ Ամերիկյան լրատվամիջոցներն Էյմսի մահվան մասին հայտնել են հունվարի 7-ին՝ վկայակոչելով ԱՄՆ բանտերի բյուրոյին։ Մահվան պատճառը պաշտոնապես չի հրապարակվել, գրում է The Insider-ը։

Էյմսը ցմահ ազատազրկման էր դատապարտված՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։ 1985-ից 1994 թվականներին նա խորհրդային, ապա նաև ռուսական հետախուզությանը տրամադրել է ԿՀՎ-ի և դաշնակից հետախուզական գործակալությունների հետ համագործակցող գործակալների անունները, ինչպես նաև հարյուրավոր հետախուզական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ։ Իր մեղքի ընդունման վրա հիմնված համաձայնության շրջանակում Էյմսը խոստովանել է, որ իր գործունեության ընթացքում բացահայտել է «ԽՍՀՄ-ում գտնվող ԿՀՎ-ի և ամերիկյան ու օտարերկրյա այլ հետախուզական գործակալների գրեթե բոլորի» ինքնությունները։

ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Էյմսը Մոսկվային տեղեկություններ է տրամադրել առնվազն տասը գործակալի մասին։ Նրանցից ինը մահապատժի են ենթարկվել ԽՍՀՄ-ում։ ԱՄՆ իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ այս գնահատականները հիմնված են հետախուզական տվյալների և դասալիքների ցուցմունքների վրա, քանի որ ռուսական կողմը պաշտոնապես չի հաստատել այդ անձանց ճակատագիրը։

Ինքը՝ Էյմսը, ձերբակալությունից հետո Washington Post-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր գործողությունները «հանգեցրել են մարդկանց մահվան», սակայն դատավարության ժամանակ նա փորձել է նվազեցնել իր աշխատանքի հետևանքները՝ հետախուզական պատերազմն անվանելով երկրորդական ազգային անվտանգության համար: Դատավարական փաստաթղթերը ցույց են տալիս, որ նա գործել է անձնական շահերից ելնելով՝ տեղեկատվություն փոխանցելով։ Մոսկվայի հետ իր համագործակցության համար Էյմսը ստացել է ավելի քան 1 միլիոն դոլար կանխիկ գումար՝ Ռուսաստանում լրացուցիչ վճարումների և անշարժ գույքի խոստումների հետ միասին:

Էյմսի ձերբակալությունը 1994 թվականի փետրվարին ՀԴԲ-ի և ԿՀՎ-ի կողմից տարիներ տևած հետաքննության ադյունք է եղել, որը սկսվել է այն բանից հետո, երբ ԽՍՀՄ-ում ու Արևելյան Եվրոպայի երկրներում ամերիկյան աղբյուրները սկսել են  մեկը մյուսի հետևից անհետանալ։ Նույն թվականին Էյմսը խոստովանել է իր մեղքը. հետաքննության հետ համագործակցության դիմաց դատարանը մեղմացրել է նրա կնոջ պատիժը, որը նույնպես մեղադրյալ էր այս գործով։

Ռուսաստանը երբեք չի փորձել նրան ազատ արձակել կամ փոխանակման որևէ գործարքում ներգրավել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի