Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը չափավոր քննադատել է Մադուրոյի առևանգումը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը չափավոր քննադատել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը, գրում է Middle East Eye-ը։

«Մենք չենք արդարացնում միջազգային իրավունքը խախտող որևէ գործողություն», – ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո, – «Ազգերի ինքնիշխան իրավունքների խախտումը և միջազգային իրավունքի ոտնահարումը ռիսկային քայլեր են, որոնք կարող են լուրջ բարդությունների հանգեցնել ամբողջ աշխարհում»։

Էրդողանը և Մադուրոն սերտ հարաբերություններ են պահպանել 2016 թվականից ի վեր, երբ Մադուրոն զանգահարել էր Էրդողանին՝ Թուրքիայի կառավարության դեմ ռազմական հեղաշրջման փորձից հետո իր աջակցությունը հայտնելու համար։

Շաբաթ օրը թուրք ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել էր, որ Էրդողանը վախենում է ԱՄՆ նախագահից և խուսափում է նրա հասցեին քննադատություններից։ Ի պատասխան Էրդողանն ասել է, որ երկուշաբթի օրը Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել է Վենեսուելայի հարցը։

«ԱՄՆ նախագահ պարոն Թրամփի հետ իմ հեռախոսազրույցի ընթացքում ես հստակորեն փոխանցեցի մեր երկրի զգայունությունը այս հարցի վերաբերյալ։ Ես հատկապես ընդգծեցի, որ Վենեսուելան չպետք է անկայունության մեջ ընկնի», – ասել է նա։

Առանց որևէ մեկին ուղղակիորեն անվանելու, Էրդողանը Մադուրոյի առևանգումը որակել է որպես «տխուր» իրադարձություն։

«Վենեսուելայի հարցի վերաբերյալ մեր ջանքերը կենտրոնացած են այն բանի վրա, ինչը լավագույնն ու ամենաճիշտն է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Վենեսուելայի բարեկամ ժողովրդի համար։ Նախագահ Մադուրոն և Վենեսուելայի ժողովուրդը բազմիցս ցույց են տվել, որ նրանք մեր ազգի ընկերներն են», – ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Վենեսուելային և քայլեր ձեռնարկել երկրի շահերից ելնելով։

Մի քանի հաղորդագրությունների համաձայն` ԱՄՆ-ն նոյեմբերին Մադուրոյին աքսոր է առաջարկել Թուրքիայում, ինչը հաստատել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը երկուշաբթի առավոտյան։

Նշվում է նաև, որ Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի։ Այս մասին հայտնել է վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյան՝ նշելով, որ այդ թիվը կարող է աճել, հաղորդում է The New York Times-ը։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի