Պենտագոնի ղեկավարը կատակել է Վենեսուելայում ռուսական ՀՕՊ համակարգերի մասին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը կատակել է Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության ընթացքում վենեսուելական զորքերի կողմից ամերիկյան ավիացիայի հարվածները հետ մղելու փորձերի բացակայության մասին:

Հունվարի 5-ին Վիրջինիայի նավաշինարանում զինվորների հետ հանդիպման ժամանակ Հեգսեթը պարծեցել է, որ ամերիկացիներին հաջողվել է առանց կորուստների մտնել Կարակաս, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Երեք գիշեր առաջ Վենեսուելայում մեր լավագույն ամերիկացիներից շուրջ 200-ը մտան Կարակասի կենտրոն», – ընդգծել է Հեգսեթը՝ նշելով, որ գործողությունը տեղի է ունեցել առանց գեթ մեկ ամերիկացի զինծառայողի զոհվելու։

«Կարծես թե այդ ռուսական ՀՕՊ համակարգերը լավ չեն աշխատել, այնպես չէ՞», – կատակել է նա։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Ռուսաստանը դարձել է Վենեսուելայի զենքի հիմնական մատակարարներից մեկը 2000-ականների կեսերից։ Այս ոլորտում պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է մոտավորապես 14,5 միլիարդ դոլար, ընդ որում՝ Ռուսաստանի իշխանությունները թույլ են տվել Կարակասին վարկով ձեռք բերել սարքավորումներ և հետաձգել վճարման ժամկետները։

Ռուսաստանից Վենեսուելա մատակարարվել են ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ՀՕՊ համակարգեր, այդ թվում՝ C-300, արդիականացված խորհրդային Pechora-2M ՀՕՊ համակարգեր և Իգլա շարժական ՀՕՊ համակարգեր։

2025 թվականի մայիսին Նիկոլաս Մադուրոն այցելել էր Մոսկվա, որտեղ ռազմավարական գործընկերության համաձայնագիր էր ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Փաստաթուղթը, ի թիվս այլ բաների, նախատեսում էր ռազմատեխնիկական համագործակցություն՝ «երկու երկրների պաշտպանունակության ամրապնդման և անվտանգության ապահովման նպատակով»։

Ելույթի ժամանակ Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ձգտում հակամարտության այլ երկրների հետ, սակայն աշխարհը մտել է «գերտերությունների մրցակցության նոր դարաշրջան»։

Այս համատեքստում Պենտագոնի ղեկավարը հիշատակել է Չինաստանին։ Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ-ն «կձգտի դիմակայել այս մարտահրավերին» և իր պաշտպանական ոլորտում կներառի «ապագա պատերազմներում գերիշխելու համար անհրաժեշտ» տեխնոլոգիաները։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի