Առնվազն 35 զոհ, 1200 ձերբակալված․ Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Իրանում բողոքի ցույցերի հետ կապված բռնության զոհերի թիվը հասել է առնվազն 35-ի, գրում է AP-ը։ Այս թիվը հրապարակել է ԱՄՆ-ում գործող Human Rights Activists News Agency-ն, որը հայտնել է, որ մեկ շաբաթից ավելի շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 1200 մարդ։

Հաղորդվում է, որ սպանվել է 29 ցուցարար, 4 երեխա և Իրանի անվտանգության ուժերի 2 ներկայացուցիչ։ Ցույցերն ընդգրկել են Իրանի 31 նահանգներից 27-ի ավելի քան 250 բնակավայրերում։

Տեղական «Ֆարս» լրատվական գործակալությունը հայտնել է, որ ցույցերի ժամանակ վիրավորվել է մոտ 250 ոստիկան և պահապանների կորպուսի «Բասիջ» կամավորական ուժերի 45 անդամ։

Զոհերի թվի աճին զուգահեռ աճում է ամերիկյան միջամտության հավանականությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը զգուշացրել էր Իրանին, որ եթե Թեհրանը «բռնի կերպով սպանի խաղաղ ցուցարարներին», Միացյալ Նահանգները «կգա նրանց օգնության»: Իրանի պաշտոնյաները միջամտության դեպքում սպառնացել են թիրախավորել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը։

Բողոքի ցույցերը Իրանում ամենաընդգրկունն են 2022 թվականից ի վեր, երբ մահացավ կալանքի տակ գտնվող 22-ամյա Մահսա Ամինին։ Շաբաթ օրը Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել էր, որ «ապստամբները պետք է իրենց տեղը դրվեն»։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի